Օրվա պահոցը. Հոկտեմբեր 31, 2018

Վասն ինքնահոս բախտիբերման ճանաչողության – Կամ՝ ամեն բան, ինչ ունի սկիզբ, ուէ նաեւ ավարտ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հանրահայտ է, որ «Իմ քայլը» ծրագրվել էր իրականացնել միայն մեկ նպատակի համար, որ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարողանար ապացուցել, որ ինքը ՀՀ նախագահ, ապա վարչապետ Սերժ Սարգսյանի «ընդդիմադիր խաղացողը» չէ

Հանրահայտ է նաեւ, որ «Իմ քայլը» արդեն գործողության (իրականում քայլ-երթը հաճախ մեքենայի արագությամբ եւ առանց նկարահանման էր իրականացվում) ընթացքում ապացուցեց, որ գրեթե ամբողջ Հայաստանում լուրջ ատելություն է կուտակվել գործոց իշխանությունների նկատմամբինչը իրականում ավելի քան 25 տարվա պատմություն ունի, երբ ՀՀ 1-3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կուտակել էին հերթականությամբ (ինչը ամենեւին չի նշանակում, որ այդ տարիներին պետական կարեւոր քաղաքական քայլեր չեն արվել բոլոր նախագահների օրոք)…

Հանրահայտ է, որ ավելի քան 25 տարի երկրում համակարգային փոփոխություն չէր լինում եւ ՀՀ 1-3 նախագահների թիմերը փոխարինում էին մեկմեկու եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության ոլորտներում, ինչի մասին գրել եմ նաեւ նախագահների գործունեության ժամանակ: Անգամ առանց թաքցնելու այս դաշտից այն դաշտ էին տեղափոխվում նախարարներ ու պատգամավորներ

Հանրահայտ է, որ «Իմ քայլը» եւ ատելությամբ լցված ժողովրդական զանգվածները փոխշահավետ իրավիճակ նկատեցին (բոլորը չէ, որ պաշտպանում կամ հիանում էին «դուխով Նիկոլով») եւ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը փոխվեցին անգամ իր համար անսպասելի, նա ցանկացավ դառնալ ԱԺ նախագահ…   Շարունակել կարդալ