Օրվա պահոցը. Նոյեմբեր 6, 2018

Վասն հայ-արիականների՝ «երեկ-այսօր-վաղը» պայքարի անքակտելիության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանության նշանաբանն է.-

Հայ Ազգի յուրաքանչյուր ներկայացուչիչ սկզբունքային է համարում իր Ազգի միասնությունն ու Արյան մաքրությունը, Հայ Ընտանիքների ամրությունը, բուն Հայ-Արիական Ակունք-Արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, Հայրենիք-Բնօրրանի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը եւ բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն այս Սուրբ Նպատակների իրականացման:

* * *

Պատմականորեն անխուսափելի Արցախյան շարժման հզոր ալիքը Հայ Ազգի նոր զարթոնքի, ալեկոծման սկիզբը եղավ: Բուռն պոռթկումը Հայ Ազգի մեջ արթնացրեց Հայ Ցեղի բացառիկ (Արարչակնիք եւ Աստվածազարմ) Գենը եւ ՀայԱրիացիների քաջարի (արի), ազատատենչ Ոգին… Արցախյան ազատամարտը Հայ Ազգի հայրենասիրական զգացմունքները վերափոխեց հայրենապաշտականի ու հայրենատիրականի, եւ Հայ ազգային ազատագրական պայքարը թևակոխեց նոր փուլ, որն ավարտվեց Հայաստանի (նաեւ Արցախի) անկախացմամբ՝ իրականում եւ փաստացի՝ վերամիավորմամբ…

Անկախության (եւ Միացյալ Հայաստանի առաջին քայլի) ձեռք բերումից հետո, պահանջվեց ուժերի գերագույն լարում եւ առավել կազմակերպվածություն ու կարգապահություն՝ մեր հիմնական նպատակներին հասնելու համար: Անցած հազարամյակների ու ներկա պայքարի փորձը, Հայաստանում առկա իրադրությունը հանգեցրել են Ազգի ինքնահաստատմանն ու ինքնաճանաչմանը, Հայ Տեսակի (Երկնային ու Երկրային) արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը Հայ Ազգի գոյատեւման, ազատ, անկախ զարգացման, Հայրենիքի միասնության (Հայկական Լեռնաշխարհի միջազգայնորեն վերաարժեւորման) համար կարեւոր են ու սկզբունքային…   Շարունակել կարդալ