Օրվա պահոցը. Նոյեմբեր 8, 2018

Վասն ազգային գերնպատակի իրականացման – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանության նպատակներն ու խնդիրները

Հայ Աիական Միաբանության Գերագույն Նպատակներն են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի՝ Հայքի վերականգնումը, Հայ Ազգի համախմբումը իր Հայրենիք-Բնօրրանում եւ Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնպաստի Աստվածայինի, ապա նաեւ Արարչակնիք Տիեզերակարգի վերահաստատմանը:

Դրանք իրականացնելու համար հայ արիական կառույցը առաջնային եւ հետեւողականորեն՝

  1. Նպաստում է Հայաստանում Ազգային Պետականության կայացմանն ու ամրապնդմանը, Ազգային Սահմանադրության եւ Հավատի վերահաստատմանը, երկրի տնտեսության բազմաճյուղ ռիթմիկ ու շարունակական հզորացմանը:
  2. Մասնակցում է Հայ Ազգի միասնությանն ու համախմբմանը, Հայ-Արիական լեզվա-մտածողության ձեւավորմանը եւ Արիական-Ցեղապաշտական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
  3. Ձգտում է Հայոց արժեքային համակարգի՝ Հավիտենարժեք սրբությունների եւ ազգային ու բարոյական գաղափարաբանությունների պետական քաղաքականության հիմք դառնալուն:
  4. Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային՝ հոգեւոր արժեքների, պատմական հուշարձանների եւ այլ շինությունների վերականգնմանն ու վերաարժեքավորմանը:
  5. Ձգտում է ազգային կրթական, մարզական եւ առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաեւ՝ Հայ Ազգի սոցիալական ու իրավական պաշտպանվածության հաստատմանը:
  6. Նպաստում է Հայոց պետության եւ Հայ Ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
  7. Ձգտում է հոգեւոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:  

Շարունակել կարդալ

Վասն ազգային առանձնահատկությունների ընկալման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանությունը առաջնորդվում է.

Հայ Ազգն Ընտրյալ է, Մարդ-Աստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ Ցեղի Գենի եւ Ինքնության միակ ժառանգական կրողն է:

Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը:

Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգեւոր կերտվածքի եւ Հայ Ազգի ԱրարչԸնտրյալ եւ ԱստվածաԶարմ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:

Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը:

Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսեւորում եւ առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:

Հայ Ազգն իր հոգեւոր, մտավոր, տնտեսական եւ այլ կարողությունները ուղղում է Ազգի ու Հայրենիքի բարօրությանն ու հզորությանը:   Շարունակել կարդալ

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 1,2,3,4,5 / ա / Չվնասելու – բ / Ներդաշնակելու – գ / Գործունեության – դ / Դպրության – ե / Իմաստության (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 1 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ա / Չվնասելու

- Մի՛ վնասիր խոսքով, գործով, մտքով եւ մի՛ թող, որ քեզ վնասեն:

- Մի՛ արա այլոց այն, ինչ չես կամենում որ անեն քեզ:

- Եղի՛ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների եւ հակումների տիրակալը:

- Բարեկամիդ, ընկերոջդ, զավակիդ որակներն ամրապնդիր խրախուսանքով, բայց մի՛ բթացրու գովասանքով:

- Ինչպես դատես ուրիշին, այնպես կդատապարտես ինքդ քեզ:

- Չարի հանդեպ մի համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով եւ մերժի՛ր դիվային դրսեւորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումն ու տառփանքը:

- Մի՛ վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, հարգանքդ՝ քծնանքի, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի

- Մի՛ առաջնորդվիր ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:   Շարունակել կարդալ