Օրվա պահոցը. Նոյեմբեր 9, 2018

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը՝ Նժդեհի մասունքների մոտ, ապա Քարահունջում…

Այս տարի նոյեմբերի 9-ին, արեւածագին, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը: Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կազմեցին 3 խմբեր եւ այցելեցին Գարեգին Նժդեհի վերաթաղված մասունքների հիշատակի վայրեր՝ Վայքի (Եղեգնաձորի) Սպիտակավոր վանքի տարածք, Սյունիքի Խուստուփ լեռան ստորոտ եւ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիր…

Յուրաքանչյուր սրբավայրում ծեսն իրականացրել են Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասից 3-ական քրմեր: Նախ տիեզերքի Արարչին ուղղված փակ ծիսակարգ է իրականացվել, փառաբանվել է Տիեզերքի Տերը՝ Հայ Տեսակ Արարելու եւ Հայ Տեսակի համար Աստվածային, Հոգե-Ոգեղեն եւ Մարդկային Տիեզերաաշխարհներ ստեցծելու համար, ապա  ընդհանուր ծիսակարգով փառաբանվել է Հայր Արան, որպես Հայ Տեսակի Աստվածահայր:

Խորհրդապաշտական ծիսական կրակներ են վառվել գինեձոների ու ձեներգերի ուղեկցությամբ:

Այնուհետեւ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները հանդիպել են Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որտեղ ծիսական շրջան կազմելով՝ ամբողջացրել են օրվա խորհուրդը՝ Հայ Տեսակի Արարման տոնը:   Շարունակել կարդալ

Վասն անկապության գովազդախրախճանքի կասեցման – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Իհարկե, հստակ է, որ գովազդը օգտակար գործ է կատարում տվյալ անձի կամ առարկայի ճանաչողության կամ գնողականության բարձրացման հարցերում:

Հայտնի է նաեւ, որ կա քաղաքական գովազդ:

Սակայն այն ինչ նկատում ենք այս օրերին հայկական հեռուստատեսությամբ, պարզապես զավեշտալի է: Երեւի պիտի կոչել հենց զավեշտի գովազդ:

Երեւանի ավագանու ընտրությունից ցայսօր ոչ մի բանով աչքի չնկած քաղաքապետն ըստ ամենայնի դեմ չի եղել, որ ինչ-որ խանութի (անունը տալով՝ մենք էլ չգովազդենք) մինչ քաղաքապետի ընտրություններն արված գովազդն ամեն օր. առավոտից իրիկուն ցուցադրվի, որի գլխավոր դերում քաղաքապետ Հայկոն է (հա, ընթացքում էլ Սփյուռքի նախկին նախարարի «Արի տուն» ծրագիրն են հակագովազդում, բա ինչ՝ մի քանի «գործ» միանգամից)… Ծիծաղելի ասվածը դեռ մեղմ է:   Շարունակել կարդալ