Օրվա պահոցը. Նոյեմբեր 14, 2018

Այլասերնե՞ր, թե՞ Այլազգիներ…- Ի՞նչ է ասում «միջազգային դեմք դարձած՝ հեղինակավոր այդ հայը», որն անդամ է եղել «միջազգային գաղտնի կազմակերպութեան»…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ավելի քան 20 տարի առաջ, երբ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտում խոսում էի աշխարհի գաղտնի կառավարության, համաշխարհային գաղտնի կազմակերպությունների ցանցի կործանարար դավադրությունների մասին, որոնք առանց ծախսատար պատերազմների, ներքին ապազգային, հոգեխեղ եւ սեռամոլագար հասարակություններ ձեւավորելով աշխարհի տարբեր երկրներում, հասնում էին ազգամերժ եւ հայրենակործան հանրությունների ձեւավորմանը՝ տիրելով այդ երկրներին առանց մեկ կրակոցի անգամ… ինձ համարում էին ամեն ինչ մերժող ծայրահեղական եւ դավադրությունների տեսություններ հորինող…

Երբ ասում էի, որ համասեռականները ու մյուս սեռամոլագարները աղանդավորականների նման սկսելու են մարդկանց տան դռները թակել, անգամ դպրոց ու մանկապարտեզ մտնել եւ սեռական փոքրամասնությունները՝ պետական գրանցում ստացած համայնքներով փոխարինել … ինձ արդեն մեղադրում էին ուրիշների տեղաշորի մեջ մտնելու համար… Չմտածելով անգամ, որ սեփական տեղաշորն են շուտով պաշտպանելու այդ վտանգներից: Նմանատիպ կարծիքներ ու զարգացումներ եղան նաեւ մարդկանց (անձնական տվյալների, անգամ մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթի մեկտեղ կուտակման) համարակալման, սոցիալական, ապա նույնականացման քարտերի, չիպավորված անձնագրերի գործընթացից մինչեւ մարդկանց չիպավորման վտանգների ներկայացման աղմուկի ժամանակ…

Շուրջ 2 տասնյակ տարվա իմ պայքարը, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, տվել է իր արդյունքները (այդ վտանգները ոչնչացվել են հենց պետական համակարգում, ինչը հիմքից է ջարդել ներդրված վտանգները…), ինչի համար աչքիս չեն գալիս այն դժվարություններն ու զրկանքները, սին մեղադրանքները, որ կրել եմ տարիներ շարունակ ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության, ապա նաեւ դատական մարմինների կողմից եւ կալանավայրում:   Շարունակել կարդալ