Օրվա պահոցը. Նոյեմբեր 19, 2018

Վասն Հայաստանի արտաքին քաղաքականության անշեղում ընթացքի – Ինչ են հոխորտում թյուրքագեն Նուրսուլթան Նազարբաեւն ու սպիտակ թուրք Ալեքսանդր Լուկաշենկոն…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ԽՍՀՄ կազմաքանդումից հետո, արդեն նախկին Խորհրդային Միության տարածքի նորանկախ երկրներից միայն Մերձբալթյան եռյակը՝ Էստոնիա, Լիտվա եւ Լատվիա, դուրս եկավ այս կամ այն նոր ձեւավորումներից…

ԱՊՀ-ն հավաքագրեց Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Հայաստանին, Թուրքմենստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին: ԱՊՀ-ն իր բովանդակությամբ դեռ որոշակիորեն հայամետ միավորում էր, քանզի հակընդեմ ձեւավորվել էր ՎՈւՈւԱՄ-ը

ՎՈւՈւԱՄ-ը հավաքագրել էր Վրաստանին, Ուկրաինային, Ուզբեկստանին, Ադրբեջանին եւ Մոլդովային: Հետո Ուզբեկստանը զգուշանալով ԱՊՀ-ից՝ չեզոք դարձավ, եւ մի Ու պակասեց հակընդեմ միավորումից եւ դարձավ ՎՈւԱՄ: Այս կառույցը ավելի շատ ստեղծվել էր Ռուսաստանի ու Հայաստանի դեմ գործելու համար, ինչը անում էր միջազգային ամենատաբեր կառույցներից սկսած՝ մինչեւ ՄԱԿ-ի բարձր ամբիոն:

Այսօր ՎՈւԱՄ-ը հոգեդարձի մեջ է, որ առավելապես նման է կոմայի մեջ հայտնվելուն: Իսկ ԱՊՀ-ն, որը սկսել էր հիշեցնել նախկին ԽՍՀՄ-ին, որոշեց ծնել ՀԱՊԿ-ին, ապա ԵԱՏՄ-ին, որպեսզի կարողանա առավել մասնագիտացված հակադրվել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին:

Ինչպես նշեցի, ԽՍՀՄ-ական մնացուկ ԱՊՀ-ն ունենալով  ԽՍՀՄ-ական մնացուկ ՎՈւԱՄ թշնամի, շարունակում էր մնալ հնարավորինս հայամետ, քանզի Հայաստանը միակ երկիրն է Կովկասյան տարածաշրջանում, որի վրա կարող էր հենվել ԱՊՀ-ն իր ՀԱՊԿ-ով ու ԵԱՏՄ-ով:

Բայց ԱՊՀ-ի ծնած ու սնած ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն քաղաքական նոր իրավիճակների առաջացման կողմնակից էին եւ փորձեցին Եվրասիական միավորման մեջ ներառել ոչ միայն ՎՈւԱՄ-ի երկրներին, այլեւ եվրոպական ու ասիական շրջակա կամ շահագրգիռ այլ երկրների…

Եվ այստեղ էր, որ ի սկզբանե թուրքա(ադրբեջանա)մետ ստեղծված ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն գովերգելով բարեկամ եւ գործընկեր Հայաստանի դեր ու նշանակությունը, անցան առավելապես հակահայ եւ թյուրքամերձ քաղաքականության…  

http://www.hayary.org/wph/?p=5507Հայաստանը պետք է վերանայի իր ռազմավարական դաշնակիցներին ու գուցե կարիք առաջանա նոր դաշինքների մեջ միավորվելու ու համահայկական նպատակները միջազգային ասպարեզում առաջնային դարձնելուՌուսական քաղաքականությունը խոզություն է բառիս խորքային իմաստով…

Շարունակել կարդալ