Օրվա պահոցը. Նոյեմբեր 25, 2018

Անիշխանությունը (Անիշխանականություն, Անարխիզմ), որպես Բնապաշտություն եւ ոչ՝ Բռնապետություն – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել եւ առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»- ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք հատկապես գաղափարա-քաղաքական, ռազմա-տնտեսական համակարգերով ու բուն զինական (պատերազմի հրահրման) ճնշիչ գործողություններով «աստվածայնացնել», միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով եւ ավերիչ, անբարո ու լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում:

Ավելին՝ պարտադրանքների դեպքում գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը:

Մարդկային վերոնշյալ, հերթական անամոթությանն այստեղ էլ, դեռեւս, շարունակում է հակադրվել արարչական ուժով օժտված, աստվածային աշխարհներով անցած անջնջելի «չգրված օրենքներ»-ի ոչ միայն ավանդական իրավավան, այլեւ մտա-հոգեւոր հզոր ներկայությունը

Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի հետեւորդները, դարեդար հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց եւ մարդակեր) օրենքներ»-ի հետեւորդների հետ եւ սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ:

Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին ու հակաբնական, երկնայինն անտեսած եւ այլեւս հողայնացված՝ զուտ երկրային ու բացառապես մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը եւ շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը՝ ԱՐԱՐՉԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐ-ը Շարունակել կարդալ

Անիշխանության (Անարխիզմ) ձեւակերպումները՝ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքում – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Երբեք չէի սպասի, որ ժամանակին կարող ենք հետաքրքիր զրուցակիցներ լինել հայտնի դաշնակցական գործիչ, ԽՍՀՄ տարիներին «Ազատություն» ռադիոկայանի հայտնի հաղորդավար Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Իհարկե, նա վաղուց է ապրում երկնային կյանքով, սակայն երբեմն էլի հիշում եմ նրա հետ ունեցած գաղափարա-քաղաքական մեր «վերաշխարհական» (ինչպես ինքն էր ասում) բանավեճերը…

Այսպես, անիշխանության հայկական պատկերացումների մասին առաջինը նրանից եմ տեղեկացել, երբ կարդացի Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գիրքը:

Զարմացած էի, երբ նա Հայ Արիական Միաբանությունը համարեց անիշխանական գաղափարներին մոտ ոչ միայն գաղափարաբանական, այլեւ կիրառական-գործնական առումներով… Անգամ ծիծաղեց, թեէ «Այ տղա, նայում եմ այն աշխատությունը, որ Վահանի (որդին է՝ Վահան Հովհաննիսյանը, նույնպես հայտնի դաշնակցական գործիչ, կրկին երջանկահիշատակ) միջոցով փոխանցել ես: Դրա համար եմ այսպես ասում անիշխանականության ու ձեր մասին: Բայց նշեմ, որ եթե անիշխանականները աջակողմյան ուժեր են, ապա դուք աջի վրա ուղղակի խորացել եք, ոնց-որ փողոցի աջ կողմից անցել եք մայթերի վրա ու աջ պատը քերելով գնում եք…»:

Այս համեմատությունը բաժակաճառի էինք վերածել ու հայ արիների հավաքներին խմում էինք որպես զվարճալի, բայց իրականությանը մոտ կենաց:

* * *

Հատվածներ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքից.   Շարունակել կարդալ