Օրվա պահոցը. Նոյեմբեր 29, 2018

Վասն վարակի ի հայտ գալու կամ «բոզի տղա» վիրուսի մասին…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Քաղաքական վիրուսներ շատ կան, բայց այս մեկը այնպիսին է, որ բացահայտման տարաբնույթ փուլեր է անցնում: Այդ վիրուսը գրգռվում է հատկապես ազգահրաժարումի եւ հայրենադավության հիվանդագին դրսեւորումների ժամանակ…

Դիցուկ, այս նախընտրական ժամանակահատվածում սկսեց գործել այդ ներմուծված վիրուսի «խառնել Արցախի անդորրը» թարախապալարը…

Կրկին արտաքին գումարներ են ներդրվել Արցախի խնդիրը խառնելու, ազատագրված տարածքները նորեն զավթիչներին հանձնելու, հայության համախմբումն ու Հայաստանի վերակերտման քայլերը կասեցնելու համար: Այս վիրուսի դեպքում չի գործում «կռված տղա» եւ «չկռված տղա» կամ «բանակից փախած տղա» եւ նման այլ ձեւակերպումները: Չի գործում, քանի որ նշյալ վիրուսի բացահայտված անունն է «բոզի տղա»…

Իսկ բոզի տղա լինելու համար, ընդամենը գրգռվում է այդ վիրուսի արտաքին ազդեցության դաշտը, որ գրգռում են ինչպես փողի, փողաբեր գործի (նաեւ պաշտոն տալու) կամ թանկարժեք ամենատարբեր նվերների միջոցով… Արտաքին գրգռվածությունը միանգամից ի հայտ է բերում «բոզի տղա» վիրուսի ներքին թուլությունը, ինչը շատ արագ գործածվում է օտարների կողմից:

Ես շատ «կռված տղա» ընկերներ եմ ունեցել, որ կռվի դաշտում իրապես նվիրյալ տղաներ էին, քաջ կռվող… Բայց երբ զինադադար հաստատվեց, այդ տղաներից ոմանք դարձան այս կամ այն հաստավզի ու թալանչու թիկնապահը եւ սկսեցին հալածել այն ժողովրդին, ում համար կյանք էին դնում, արյուն թափում մի քանի տարի շարունակ…   Շարունակել կարդալ

Վասն գաղափարակեղծման տվայտանքների հոգեվարքի…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ամեն մի նախընտրական գործընթաց բացահայտում է մի նոր «ազգայնական» սինաբանություն: Առաջ ազգային էին հանդես գալիս եւ բավարարվում այդքանով, երբ խիստ ժողովրդավար երեւալու տարիներն էին: Սակայն այսօր ազգայինը քիչ են համարում (հենց ազգային երեւալու համար) եւ ազգայնական շղարշի տակ են թաքնվում, անգամ ազգափրկիչ են հանդես գալիս…

…Ազգը ունի բնորոշիչներ որ պետք է ոչ միայն թվարկել, այլ՝ ապրել հենց այդ չափանիշներով : Ազգայնականությունը, ինչպես յուրաքանչյուր գաղափարախոսություն (անգամ արհեստածին), նաեւ կենսակերպ  է թելադրում եւ, հետեւելով մարդու կենսագրությանը, կարելի է հասկանալ նրա իրական գաղափարաբանությունը, առհասարակ կենսափիլիսոփայության չափորոշիչները…

…Արդյո՞ք հազարամյակներ ապրած ազգը նոր պիտի խոսեր իր ինքնությունից ու դեռ որոներ այնԻհարկե ո՛չ, սակայն մեր ազգի գենետիկ ծածկագիրն այնքան ապահով է, որ հազարամյակներ անց հայը մնացել է ամենակայուն գենետիկ արարածը եւ ցայսօր ունի ամենամիատարր պետությունը…

Շատերն էլ զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա (վերա)ստեղծելու ազգային գաղափարախոսությունը, քանզի պետական ծրագրերն արդեն ազգային գաղափարներ եւ ծրագրեր են: Այս խնդրին մանրամասն չանդրադառնալու համար նշենք, որ անհարկի խառնում են ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, հայրենիք, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացությունները:   Շարունակել կարդալ

Երբ ա՛յն Կեսն է, որ այլեւս չես փնտրելու…- Շնորհավոր ծնունդդ՝ Արմենուհի: (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Յուրաքանչյուրն իր Կեսն ունի Տիեզերքում:

Արարչական է, երբ Արական ու Ի(Է)գական միաձուլմամբ է առջեւում բացվում Ակունքն Ամենայնի, Արարհետը՝ Արարչի Հետքը…

ԱրԷգԱկ-ը Արաիկան եւ Ի(Է)գական Ակունքների միաձուլման ամենավառ օրինակն է, որ ցույց է տալիս այն զորության աստիճանը, որը կարող են ունենալ Սիրող Զույգերը… Խոսքը չափերի մասին չէ, ԱրԷգԱկ-ը իր չափերով այլ խնդիր է լուծում Տիեզերքում: Խոսքը՝ Միաձուլված Կեսերի մարմնական, մտավոր ու հոգեւոր զորությունների տիեզերահաս աճի մասին է:

Արարչականն ու Աստվածայինը ընկալելու, ավելին՝ այդ ամենի հետ հարաբերվելու համար բացառիկ է Միաձուլված Կեսերի դերը: Ինչպես Սիսն ու Մասիսն են միասնաբար ծառայում որպես Տիեզերական Ազդակների Ալեհավաք ու Ալեցիր Կայաններ, այնպես էլ Իգական եւ Արական Բնական Կեսերի օգնությամբ է կարգավորվում Երկիր-Երկինք Արարչահաղորդ Կապը՝ Իգականը որպես Ալեհավաք, իսկ Արականը՝ Ալեցիր Կայաններ են ծառայում, Արարչի եւ Աստվածների Խոսքը Մարդուն փոխանցելու, նաեւ Մարդու Խոսքը Վերին Էություններին հասցնելու համար…

Առանց ԱրԷգ Միաձուլված Կեսերի համակարգի չի կարող ամբողջական լինել Մարդու եւ Աստվածների, Մարդու եւ Արարչի Կապը…  Շարունակել կարդալ