Ամսվա պահոցը. Դեկտեմբեր 2018

Դեկտեմբեր 10-ը Արցախի Ինքնորոշման` պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Բազմիցս նշել եմ, որ Հայ Արիական Միաբանությունը, որպես համազգային քաղաքական կառույց տարիներ առաջ ճանաչել է Արցախի իրավական եւ փաստացի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ, հաշվի առնելով հայության Երկնային ու Երկրային իրավունքները այդ առումով:

Արցախը՝ բնական, պատմական, իրավական եւ այլ իրողություններով պայմանավորված, այդ ամենը նաեւ հայկական զինուժի ռազմական ազատագրական հաջողություններով վերահաստատած, եղել է, կա ու մնալու է հայության Արարչատուր Հայրենիքը՝ Բնատարածքը՝ Բնօրրանը:

Դա ապացուցելու համար վկաներ են ոչ միայն հայոց, այլեւ միջազգային պատմագրությունը, աշխարհագրությունն ու քարտեզագրությունը, որոնց հիմնավորմամբ՝ Հայկական Լեռնաշխարհը միայն հայերիս Բնօրանն է, եւ միայն հայերս ենք Հայկական Լեռնաշխարհի Բնիկները

Բայց, այնուամենայնիվ, նկատի առնելով միջազգային ասպարեզում Արցախի անկախության ճանաչման առկա հանգամանքը եւ մեր հայրենիքի ու ազգակիցների մի հատվածի անվտանգության կարեւորությունը, Հայ Արիական Միաբանությունը նախանձախնդիր է արցախահայության այսօրվա իրավիճակի եւ իրողությունների գնահատմանը՝ նաեւ՛ որպես հայկական երկրորդ անկախ պետության…   Շարունակել կարդալ

Վասն ինքնահավանության բացահայտման եւ ականապատված իրականության վտանգազերծման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ Նիկոլ Փաշինյանի կողքինները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամներ են հիշատակվում, այդպիսով՝ կառավարության ու խորհրդարանի մեջ կամ կողքերն են պտտվումեւ ամպագոռգոռ հայտարարում, թե իրենք պոռնոառեւտրի, սեռական սանձարձակությունների ու թմրանյութերի ազատ կիրառման, ազգային ինքնության ոչնչացման, թշնամիների հետ հանձնվելու աստիճանի բարեկամացման ու նման բաների պաշտպաններ ենմի պահ քեզ թվում է կա՛մ ուղեղի խցանում է մոտդ, կա՛մ անբացատրելիորեն հայտնվել ու բնակվում ես Վրաստանում:

Հետո, երբ հավելում են, եթե ժողովուրդը դեմ է՝ թող չընտրի իրենց, վերհիշում ես, որ դեռ հայի հայրենիք Հայաստանում ես, պարզապես մրսել ես ու ու թավշյա սրտխառնոց ունես մի քիչ

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտնվեց ճիշտ պահին ճիշտ վայրում, այլեւս հստակ է: Պարզ է նաեւ, որ նախկին իշխանություններից հոգնած ու տանջված ժողովրդական զանգվածները նրան պիտի ձեռքերի վրա բերեին բուրգի գագաթ, որտեղից հեռացել էր նախկին բուրգավարը

Այդ ժողովրդական զանգվածները այսօր էլ ինչ անում են, անում են Նիկոլ Փաշինյանի համարոչ նրա թիմի, որը կազմված է անհասկանալի եւ անհույս երեւույթներից:   Շարունակել կարդալ

Ազգը՝ մարմինն է, Հայրենքիը՝ հոգին, իսկ Պետությունը միտքն է՝ առաջին երկուսի զորացումն ու հարատեւումը ապահովելու համար…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր սահմանադրական փոփոխություններին, որտեղ կիսանախագահական Հայաստանի Հանրապետությունը պիտի վերածվեր խորհրդային Հայաստանի Հանրապետության:

Պատերազմող երկրում, իսկ զինադադարը պատերազմի ավարտ չի նշանակում, առավել եւս, ի հակառակ խաղաղասիրական կոչերի, երբ ամեն օր խախտումներ են գրանցվում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանային հատվածներում, չի կարելի պետությունը դարձնել ոչ կենտրոնաձիգ մի մարմին, որն անընդհատ խարխափելու է ներքին ու արտաքին խառնակչություններից… Ներքին կուսակցական շահերը եւ արտաքին տարածաշրջանային խնդիրները մշտապես դառնալու են կառավարության եւ խորհրդարանի քննարկումների թեմաներ, ինչը խոչնդոտելու է իրական առաջընթացի տեսլականի իրականացմանը:

Չի բացառվում, որ, եփե ոչ այս, ապա մյուս ընտրություննեից հետո եւ այդպես շարունակ, ընտրվեն խորհրդարաններ, որոնք չունենան քաղաքաքական մեծամասնություն եւ երկիրն առանց վարչապետի մնա… դրանից բխող բոլոր հետեւանքներով, եթե հանկարծ խորհրդարանական ուժերն են դառնան այս կամ այն երկրի սպասարկող անձնակազմ…

Գուցե Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի կամ նման այլ պետության համար դա սովորական բան է դարձել, երբ երբեմն մի քանի ամիսը մեկ ընտրություններ են անցկացվում… բայց մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ մեզ, բացի այդ էլ շրջապատված ենք մեր հայրենի տարածքները զավթած արնախում հարեւաններով, որ մեր ամեն մի սխալը կարող են ճակատագրական դարձնել մեզ համար…   Շարունակել կարդալ

Վասն ինքնահավանության բացահայտման եւ ականապատված իրականության վտանգազերծման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ Նիկոլ Փաշինյանի կողքինները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամներ են հիշատակվում, այդպիսով՝ կառավարության ու խորհրդարանի մեջ կամ կողքերն են պտտվում … եւ ամպագոռգոռ հայտարարում, թե իրենք պոռնոառեւտրի, սեռական սանձարձակությունների ու թմրանյութերի ազատ կիրառման, ազգային ինքնության ոչնչացման, թշնամիների հետ հանձնվելու աստիճանի բարեկամացման ու նման բաների պաշտպաններ են … մի պահ քեզ թվում է կա՛մ ուղեղի խցանում է մոտդ, կա՛մ անբացատրելիորեն հայտնվել ու բնակվում ես Վրաստանում:

Հետո, երբ հավելում են, եթե ժողովուրդը դեմ է՝ թող չընտրի իրենց, վերհիշում ես, որ դեռ հայի հայրենիք Հայաստանում ես, պարզապես մրսել ես ու ու թավշյա սրտխառնոց ունես մի քիչ…

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտնվեց ճիշտ պահին ճիշտ վայրում, այլեւս հստակ է: Պարզ է նաեւ, որ նախկին իշխանություններից հոգնած ու տանջված ժողովրդական զանգվածները նրան պիտի ձեռքերի վրա բերեին բուրգի գագաթ, որտեղից հեռացել էր նախկին բուրգավարը…

Այդ ժողովրդական զանգվածները այսօր էլ ինչ անում են, անում են Նիկոլ Փաշինյանի համար … ոչ նրա թիմի, որը կազմված է անհասկանալի եւ անհույս երեւույթներից:   Շարունակել կարդալ

Հուշեր, որ կյանքի փորձ դարձան ինձ համար…- 11, 12 – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Մեր ժամանակների վկայագրում (11, 12) – Արմեն Ավետիսյանի դատավարությանը վերաբերվող նյութեր…/Արմեն Ավետիսյանի կալանավորման ժամանակ խախտվել են…/Արմեն Ավետիսյանի շահերի պաշտպան փաստաբան Մելանյա Առուստամյանի պաշտպանական ճառը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում…/Արմեն Ավետիսյանի պաշտպանական խոսքը 2005թ. մարտի 18-ի դատավարությանը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանում…/Մեղադրական եզրակացություն – Մեղադրվում է հետեւյալ հանցագործությունը կատարելու համար…/Դատավճիռ – Արմեն Ավետիսյանի դատավճիռը կայացնելիս խախտվել են…

Հուշեր, որ կյանքի փորձ դարձան ինձ համար… – 11 / Մեր ժամանակների վկայագրում (11)

http://www.hayary.org/wph/?p=5355 – Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում

http://www.hayary.org/wph/?p=3455 – Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) կալանավորեցին, մեղադրեցին, դատեցին ու բանտարկեցին ՀԱՄ առաջնորդին…/ Հատված՝ «Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների անցյալ­ը» հոդվածից…

http://www.hayary.org/wph/?p=166&fbclid=IwAR1vjPg2APPBveJ4r2fzwDblsdiDx068dxDt1VeZuBQzdzq-V5diRw-zz5c – Արմեն Ավետիսյանի դատավարությանը վերաբերվող նյութեր… / Արմեն Ավետիսյանի կալանավորման ժամանակ խախտվել են… / Արմեն Ավետիսյանի շահերի պաշտպան փաստաբան Մելանյա Առուստամյանի պաշտպանական ճառը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում… / Արմեն Ավետիսյանի պաշտպանական խոսքը 2005թ. մարտի 18-ի դատավարությանը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանում… / Մեղադրական եզրակացություն – Մեղադրվում է հետեւյալ հանցագործությունը կատարելու համար… / Դատավճիռ – Արմեն Ավետիսյանի դատավճիռը կայացնելիս խախտվել են…

* * *

/Հատված/՝ Անգամ հարցում էին արել, թե՝ դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց եւ դատարանն էլ դատավճիռ կայացրեց… ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու Նուբարաշեն բանտ տեղափոխվեց…
Այս «արագացված» մեղադրանքը դատարանում որակեցի (պնդեցի արձանագրել) 1937-ականների ԽՍՀՄ-ական եռյակների դատավարություն, հատկապես, որ դատողներն էլ 3-ն էին… Մեղադրանքը ՝ իբր ազգամիջյան թշնամանքի քարոզն էր, բայց հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում, նաեւ գիտակ այլազգիները այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեցին մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման (հետո՝ չիպավորման) դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում…
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Շարունակել կարդալ

Վասն կաշառագործության ստվերի բացահայտման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հերթական կաշառք վերցնողի մասին հայտարարվեց պետական ամենաբարձր մակարդակով՝ մշտական կաշառք տվողի բողոքի հիման վրա…
Փաստորեն, սեփական օգտագործման (կամ բազմիցս գործածված) կաշառք տվողի «փաստացի» տվյալներով կարելի է ազատվել «հակահեղափոխականներից» եւ միաժամանակ լցնել պետական բյուջեն՝ առանց տնտեսության զարգացման ծրագրերի???…
Բայց հենց սա է ամենամեծ կաշառագործությունը, որն անգամ կաշառքի բուն իմաստն է պղծում… երբ «գործ տվողները» գրեթե «պետական հերոսների» են վերածվում…
Եթե կաշառակերի հետ նաեւ կաշառատուն չի պատժվում, ուրեմն ամենամեծ կաշառագործը ամենամաբարձր աթոռին է թիկնել երկրում…- www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հուշեր, որ կյանքի փորձ դարձան ինձ համար… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Ազգային անվտանգությունն արիականացնելու փորձը փորձանք էր դառնալու…

Մեր ժամանակների վկայագրում (13)
Ազգային անվտանգությունն արիականացնելու փորձը փորձանք էր դառնալու…
Մի անգամ նշել եմ հին ծոցատետրիս մասին, որին դիմում եմ այն ժամանակ, երբ հիշողությանս հետ կապված վայրիվերումներ են լինում…. Այդ հուշատետրը 1988թ. փետրվարի 18-ից, բնապահպանական եւ արցախյան ցույցերի առաջին իսկ օրերից քայլում է հետս: Իհարկե արդեն «հատորներ» ունի ծոցատետրը, որոնք արձանագրել են բոլոր զգայարաններիս զգացումները եւ իրականությունը ավելի քան 30 տարի…
…Օրերս հայ արիականների ու համախմբված հայ ազգայնականների համատեղ նիստում կրկին քննարկվում էր Հայապահպանության նախարարության ստեղծման կարեւորությունը համահայկական եւ հավիտենարժեք երեւույթների պաշտպանության համար, երբ ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամներից մեկը հիշեց, որ «նման քննարկում եղել էր նաեւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին, երբ ՀԱՄ առաջնորդի առաջարկով վարչապետն ի թիվս այլ քաղաքական ուժերի, որոշակի պարբերականությամբ (ամիսը մեկ անգամ՝ ընդհանուր ազգայնական, մեկ անգամ էլ՝ զուտ ՀԱՄ-ի հետ) հանդիպում էր նաեւ հայ ազգայնականության ներկայացուցիչների հետ (ազգայնական ուժերի եւ հեթանոսական հավատի ներկայացուցիչների ցանկը ներկայացնում էր ՀԱՄ-ը) »…
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ խոսվել էր հայապահպանության հարցերի շուրջ, սակայն որոշակի փաստաթուղթ չէր ձեւակերպվել: Ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական իրավիճակները նպաստավոր չէին ազգայնական թեմաների արծարծման համար, առավել եւս եթե դրանք պաշտպաներ նաեւ Հայաստանի վարչապետը…
Ճիշտ է Անդրանիկ Մարգարյանն իր մարդկային որակներով ընդունելի էր ինչպես իշխանության տարբեր թեւերի, այնպես էլ բազմաճյուղ ընդդիմության կողմից, նաեւ միմյանցից զատ գործող ազգայնականների համար, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո միեւնույնն է խաթարված էր փոխվստահության ու հավատի գործոնը…
Բայց Հայ Արիական Միաբանությունը փորձում էր իշխանության մեջ հասնել որոշակի խմբի ձեւավորմանը, ինչը թույլ կտար հետզհետե հայ ազգայնականներին ու նրանց գաղափարները հանուն պետականության զորացման ներառել պետական քաղաքականության մեջ:
Ցավոք, ոչ միայն իշխանության եւ ընդդիմության տարբեր թեւերից էին փորձում խոչնդոտել հայ ազգայնականների եւ վարչապետի քաղաքական մերձեցումը, այլեւ հենց այսպես կորված ազգայնական դաշտից կային քաղաքական առնետներ (սին ազգայնականներ եւ հայրենասերներ միշտ են հայտնվում, երբեմն էլ զուտ նախանձից են դավադրում)…   Շարունակել կարդալ