Օրվա պահոցը. Դեկտեմբեր 7, 2018

Ազգը՝ մարմինն է, Հայրենքիը՝ հոգին, իսկ Պետությունը միտքն է՝ առաջին երկուսի զորացումն ու հարատեւումը ապահովելու համար…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր սահմանադրական փոփոխություններին, որտեղ կիսանախագահական Հայաստանի Հանրապետությունը պիտի վերածվեր խորհրդային Հայաստանի Հանրապետության:

Պատերազմող երկրում, իսկ զինադադարը պատերազմի ավարտ չի նշանակում, առավել եւս, ի հակառակ խաղաղասիրական կոչերի, երբ ամեն օր խախտումներ են գրանցվում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանային հատվածներում, չի կարելի պետությունը դարձնել ոչ կենտրոնաձիգ մի մարմին, որն անընդհատ խարխափելու է ներքին ու արտաքին խառնակչություններից… Ներքին կուսակցական շահերը եւ արտաքին տարածաշրջանային խնդիրները մշտապես դառնալու են կառավարության եւ խորհրդարանի քննարկումների թեմաներ, ինչը խոչնդոտելու է իրական առաջընթացի տեսլականի իրականացմանը:

Չի բացառվում, որ, եփե ոչ այս, ապա մյուս ընտրություննեից հետո եւ այդպես շարունակ, ընտրվեն խորհրդարաններ, որոնք չունենան քաղաքաքական մեծամասնություն եւ երկիրն առանց վարչապետի մնա… դրանից բխող բոլոր հետեւանքներով, եթե հանկարծ խորհրդարանական ուժերն են դառնան այս կամ այն երկրի սպասարկող անձնակազմ…

Գուցե Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի կամ նման այլ պետության համար դա սովորական բան է դարձել, երբ երբեմն մի քանի ամիսը մեկ ընտրություններ են անցկացվում… բայց մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ մեզ, բացի այդ էլ շրջապատված ենք մեր հայրենի տարածքները զավթած արնախում հարեւաններով, որ մեր ամեն մի սխալը կարող են ճակատագրական դարձնել մեզ համար…   Շարունակել կարդալ

Վասն ինքնահավանության բացահայտման եւ ականապատված իրականության վտանգազերծման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ Նիկոլ Փաշինյանի կողքինները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամներ են հիշատակվում, այդպիսով՝ կառավարության ու խորհրդարանի մեջ կամ կողքերն են պտտվում … եւ ամպագոռգոռ հայտարարում, թե իրենք պոռնոառեւտրի, սեռական սանձարձակությունների ու թմրանյութերի ազատ կիրառման, ազգային ինքնության ոչնչացման, թշնամիների հետ հանձնվելու աստիճանի բարեկամացման ու նման բաների պաշտպաններ են … մի պահ քեզ թվում է կա՛մ ուղեղի խցանում է մոտդ, կա՛մ անբացատրելիորեն հայտնվել ու բնակվում ես Վրաստանում:

Հետո, երբ հավելում են, եթե ժողովուրդը դեմ է՝ թող չընտրի իրենց, վերհիշում ես, որ դեռ հայի հայրենիք Հայաստանում ես, պարզապես մրսել ես ու ու թավշյա սրտխառնոց ունես մի քիչ…

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտնվեց ճիշտ պահին ճիշտ վայրում, այլեւս հստակ է: Պարզ է նաեւ, որ նախկին իշխանություններից հոգնած ու տանջված ժողովրդական զանգվածները նրան պիտի ձեռքերի վրա բերեին բուրգի գագաթ, որտեղից հեռացել էր նախկին բուրգավարը…

Այդ ժողովրդական զանգվածները այսօր էլ ինչ անում են, անում են Նիկոլ Փաշինյանի համար … ոչ նրա թիմի, որը կազմված է անհասկանալի եւ անհույս երեւույթներից:   Շարունակել կարդալ