Օրվա պահոցը. Դեկտեմբեր 9, 2018

Վասն ինքնահավանության բացահայտման եւ ականապատված իրականության վտանգազերծման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ Նիկոլ Փաշինյանի կողքինները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամներ են հիշատակվում, այդպիսով՝ կառավարության ու խորհրդարանի մեջ կամ կողքերն են պտտվումեւ ամպագոռգոռ հայտարարում, թե իրենք պոռնոառեւտրի, սեռական սանձարձակությունների ու թմրանյութերի ազատ կիրառման, ազգային ինքնության ոչնչացման, թշնամիների հետ հանձնվելու աստիճանի բարեկամացման ու նման բաների պաշտպաններ ենմի պահ քեզ թվում է կա՛մ ուղեղի խցանում է մոտդ, կա՛մ անբացատրելիորեն հայտնվել ու բնակվում ես Վրաստանում:

Հետո, երբ հավելում են, եթե ժողովուրդը դեմ է՝ թող չընտրի իրենց, վերհիշում ես, որ դեռ հայի հայրենիք Հայաստանում ես, պարզապես մրսել ես ու ու թավշյա սրտխառնոց ունես մի քիչ

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտնվեց ճիշտ պահին ճիշտ վայրում, այլեւս հստակ է: Պարզ է նաեւ, որ նախկին իշխանություններից հոգնած ու տանջված ժողովրդական զանգվածները նրան պիտի ձեռքերի վրա բերեին բուրգի գագաթ, որտեղից հեռացել էր նախկին բուրգավարը

Այդ ժողովրդական զանգվածները այսօր էլ ինչ անում են, անում են Նիկոլ Փաշինյանի համարոչ նրա թիմի, որը կազմված է անհասկանալի եւ անհույս երեւույթներից:   Շարունակել կարդալ