Օրվա պահոցը. Դեկտեմբեր 10, 2018

Դեկտեմբեր 10-ը Արցախի Ինքնորոշման` պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Բազմիցս նշել եմ, որ Հայ Արիական Միաբանությունը, որպես համազգային քաղաքական կառույց տարիներ առաջ ճանաչել է Արցախի իրավական եւ փաստացի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ, հաշվի առնելով հայության Երկնային ու Երկրային իրավունքները այդ առումով:

Արցախը՝ բնական, պատմական, իրավական եւ այլ իրողություններով պայմանավորված, այդ ամենը նաեւ հայկական զինուժի ռազմական ազատագրական հաջողություններով վերահաստատած, եղել է, կա ու մնալու է հայության Արարչատուր Հայրենիքը՝ Բնատարածքը՝ Բնօրրանը:

Դա ապացուցելու համար վկաներ են ոչ միայն հայոց, այլեւ միջազգային պատմագրությունը, աշխարհագրությունն ու քարտեզագրությունը, որոնց հիմնավորմամբ՝ Հայկական Լեռնաշխարհը միայն հայերիս Բնօրանն է, եւ միայն հայերս ենք Հայկական Լեռնաշխարհի Բնիկները

Բայց, այնուամենայնիվ, նկատի առնելով միջազգային ասպարեզում Արցախի անկախության ճանաչման առկա հանգամանքը եւ մեր հայրենիքի ու ազգակիցների մի հատվածի անվտանգության կարեւորությունը, Հայ Արիական Միաբանությունը նախանձախնդիր է արցախահայության այսօրվա իրավիճակի եւ իրողությունների գնահատմանը՝ նաեւ՛ որպես հայկական երկրորդ անկախ պետության…   Շարունակել կարդալ