Օրվա պահոցը. Դեկտեմբեր 14, 2018

Հայ-Արիական կառույցը 25 տարեկան է. Հոբելյանական 25-ամյակը՝ որպես հայ արիների համահայկական հավաք…- Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը շնորհավորում է կառույցի հիմնական, համակիր եւ օժանդակ աշխարհասփյուռ ներկայացուցիչներին եւ համակիրներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ

2018թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության ստեղծման 25-ամյակը: Հայ Արիական կառույցի պատվիրակներ էին ժամանել աշխարհի տարբեր երկրներից: Այս անգամ հրավիրվել էին միայն կառույցի ներկայացուցիչները, իսկ արիական ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկայանան ավելի ուշ…

Հիշեցնենք, որ 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն հայարիականության գաղափարական վերածննդի, այլեւ հայարիական կառույցի ստեղծման օր:  Դա տեղի ունեցավ Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքի պատմական այն հատվածում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի եւ կոչվում է Էլար-Դարանի:

25-ամյա հոբելյանի բացումը կատարվեց քրմական գաղտնածեսով, որին մասնակցեցին Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի, Հոգեւոր Հանձնախմբի անդամները եւ հատուկ ծիսակարգ իրականացնող քրմերը: :

Հայ արիական 8 քրմեր ութանկյուն պատկերելով 8 կրակներ վառեցին Արարատյան Աշխարհի Սրբազան Լեռան՝ Մեծ եւ Փոքր Մասիսների՝ Տիեզերական Դարպասներին նայող Ալեհավաք եւ Ալեցիր Կայանների դեմ դիմաց, որի ժամանակ ծիսական արարողություններ կատարվեցին Ազգի սահմանման բնորոշիչների հիմքով… Քրմերից յուրաքանչյուրը առանձին արարողակարգ կատարեց Ազգի՝ Ծագման (Ծին-Գեն), Բնօրրան-Հայրենիքի, Հայոց Լեզվի եւ Գրի, Առաքինության, Հավատի, Ինքնատիպ Մշակույթի, Ինքնության եւ Էության փառաբանության հենքով…   Շարունակել կարդալ