Օրվա պահոցը. Դեկտեմբեր 15, 2018

Ինչու հենց հիմա ՀԱՊԿ-ն բացահայտեց իր իրական դեմքը եւ ինչու են եվրոպական երկրներից արտաքսում հայերին…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այն, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե սլավոնա-թյուրքական չհայտարարագրված ռազմա-քաղաքական կազմավորում է եղել, հայտնի է վաղուց: Հայ Արիական Միաբանություն այդ մասին շատ է խոսել ու վերլուծություններ հրապարակել «Լուսանցք»  շաբաթաթերթում եւ www.hayary.org կայքում…  

ՀԱՊԿ-ն ցայսօր ավելի շատ ու նպատակային պաշտպանել է Հայաստանի թշնամիներ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, քան ռազմական ու ռազմավարական գործընկեր եւ դաշնակից Հայաստանի:

Ռուսաստանը շարունակում է զանգվածային ոչնչացման զենքեր վաճառել Ադրբեջանին, իսկ Թուրքիային տրամադրել գերժամանակակից զինտեխնիկա: Խոստացել է Թուրքիայում նաեւ ատոմակայան կառուցելՊաշտոնական Մոսկվան տարածաշրջանում պաշտպանում է թուրք-ադրբեջանական ցանկացած տնտեսական ծրագիր, ինչը ցայսօր Բաքվի դերն ավելի նախընտրելի է պահում մեր տասրածաշրջանում

Բելառուսը եւս սկսել է զենք-զինամթերք վաճառել Ադրբեջանին եւ հետաքրքրվում է ադրբեջանական նավթա-գազային ծրագրերով:

Օրերս ՀԱՊԿ-ում կատարվող խառնակչությունները եւս սլավոնա-թյուքական են եւ նորից ընդդեմ Հայաստանի:   Շարունակել կարդալ

Վասն սրից ընկնելու հիշողության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Արցախյան Ազատամարտը եղել ու մնում է հայության պատմության վերջին ժամանակների ամենափառապանծ հաղթաշրջանը, երբ հարյուրամյակներ անց, բազում մարդկային եւ հողային կորուստներից հետո հայությունը կարողացավ վերանվաճել իր հայրենիքի մի մասը, ազատագրել իր հալածյալ ազգի մի հատվածը եւս… Որոշակիորեն հագեցնելով անկախության կորստի ծարավը…

Արցախյան Ազատամարտը դարձել ու մնում է Հայրենիք-Սփյուռք միասնության պորտալարը… Դարձել է Միացյալ Հայաստանի վերակերտման հիմնաքարը… Ազգահավաքի եւ Հողահավաքի տեսլականը:

Արցախյան Ազատամարտը տվել է ազգային հերոսացման աննկարագրելի օրինակներ, հազարավոր հայորդիներ են նվիրել իրենց կյանքը Հայրենիքի այդ հատվածի ազատագրմանը, հազարավոր հայորդիներ էլ վիրավորվել են, կես-մարմին մնացել անգամ… Հազարավոր հայորդիներ էլ հաղթահարելով սովն ու անարդարությունները՝ պահել են պատերազմի թիկունքը…

Արցախյան Ազատամարտն իր արժեւորմամբ ցայսօր անհամեմատելի է ոչ միայն արտաքին քաղաքական հաջողությունների ասպարեզում, այլեւ՝ ներքին կյանքի ամենահաջողված ոլորտների գնահատականներում…

…………………………………………………………….

Բայց կան փորձեր աղավաղելու վերոնշյալ իրողությունները: Դրանք փորձեր էլ կմնան, անյկախ այն հանգամանքից, թե ով է փորձ անողը… հեղափոխական, թե խեղափոխական, նախկին ազատամարտիկ, թե ներկա ազատախեղ… կամ մեկ այլ տխմար ու տգետ…   Շարունակել կարդալ

Վասն ազգային արժանապատվության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգը եւ Հայրենիքը անքննելի Արժեքներ են, Արարված են ի Վերուստ եւ որեւէ պղծումն այս Արժեքների նկատմամբ՝ ազգադավություն եւ հայրենադավություն են առա՛նց քննարկման…

Ինչ մնում է մեր պետոթյան եւ պետության ղեկավարի արժեհամակարգային սանդղակին, ապա Ազգի եւ Հայրենիքի հետ համեմատած՝ մի աստիճան ցածր, բայցեւ ազգային արժանապատվությանն առնչվող Արժեքներ են, անկախ ձեւից ու բովանդակությունից…

Շատ տարիներ առաջ մի հարցազրույցում, որում շոշափվում էր մեր երկրի նախագահնեևրի քաղաքականությունը, առանց երկմտելու նշեցի, որ եթե մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ արտերկրում ինչ-ինչ միջոցառմնան ենք մասնակցում եւ հանկարծ նկատեմ, որ ԻՄ ՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ վրա մահափորձ է իրականացվում՝ անվարան կնետվեմ սեփական մարմնով պաշտպանելու, անգամ թիկնապահներից առաջ անցնելով…

Եվ տարիներ առաջ հարցրեցին, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասով, համենայնդեպս, որոշակիորեն հասկանալի է, բայց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞…   Շարունակել կարդալ

Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) – 10 տարեկան է… Հայ արիները շնորհավորում են համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականներին…

…Դեկտեմբերի 15-ին տեղի կունենան Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի Քրմական Խորհրդի ընդլայնված նիստերը, որտեղ կքննարկվեն Հայաստանում եւ արցախում ստեղծված իրավիճակը, հայ արիականների առաջիկա անելիքները: Կորոշվի նաեւ Հայ Արիական Միաբանության 25-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանող արիական ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամկետներն ու օրակարգը:

Այդ օրը կնշվի նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 10-ամյակը (հռչակվել է 2008թ., Միհր Աստծո տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին), տոնակատարությանը կմասնակցեն նաեւ Հայ Արիական կառույցի համահայկական հավաքի մասնակիցները եւ այլ հյուրեր…