Օրվա պահոցը. Դեկտեմբեր 21, 2018

Նոր իրողություն է (ոչ ստվերային եւ ստվերային իրողությունները)… Կամ՝ 10 նոր պատվիրաններ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

  1. Հայաստանի Հանրապետությունն այսուհետ կկոչվի ըստ բացվածքի՝ Հայաստանի Հանրային Պետություն:
  2. Հանրությունը այսուհետ կփոխարինի հին իրողության մնացուկ ազգ երեւույթին ե, հանրային արժեքներն էլ կհամարվեն ազգային արժեքները հեղափոխած բարձրագույն պետական արժեհամակարգ:
  3. Պետությունը օժտված կլինի բացառապես հանրային գործառույթներով եւ հանրությունը հանրահավաքներով կորոշի պետական ներքին ու արտաքին քաղաքականության հիմնադրույթները: Ատակարգ հանարահավաքներում կորոշվեն պաշտպանվելու-պատերազմելու կամ երկիրը հանձնելու հանրային որոշումները:
  4. Հանրային Պետության Սահմանադրությունը կանվանափոխվի ըստ էության՝ հանրային եւ քաղաքացիական օրենքների ժողովածու:
  5. Հայաստանի քաղաքացին կլինի հանրության ու պետության առանցքը: Իսկ Հանրային պետության քաղաքացին այլեւս չունի հին իրողության ծագումնաբանական բարդույթները, չունի ինքնություն, չունի առաքինություն եւ առաքելություն, չունի հոգեւոր հավատքային առանձնահատկություն, չունի մշակութային եւ գիտա-մտավոր հակահեղափոխական դրսեւորումներ, չունի սեռական բնորոշում ու կողմնորոշում, չունի ավանդույթների ու սովորույթների հանրությանը չենթարկվող պատկերացումներ… չունի երկրային ու երկնային հակահեղափոխական իրավունքներ:  
  6. Որպես պետության առանցքը, Հայաստանի քաղաքացին կփոխարինի մարդ հասկացողությանը, եւ մարդու իրավունքները այսուհետ կկոչվեն քաղաքացու իրավունքներ, որը կնույնականացվի նաեւ գյուղացու իրավուքների հետ;  
  7. Հանրային պետության քաղաքացին այսուհետ կհամարվի Հայկական Լեռնաշխարհի բնիկը: Այս հեղափոխական տրամաբանությամբ՝ Հայկական Լեռնաշխարհը կկոչվի Հանրային Աշխարհ: Համայն հայության հայրենքը այսուհետ կանվանվի Համայն հանրային պետություն: Պետությունը կլինի Հանրային Աշխարհի բնիկների՝ Հայաստանի քաղաքացիների հիմնական բնակավայրը:
  8. Նոր իրողության պտուղ՝ Հայաստանի նոր իշխանությունը կնույնականացվի Հանրային Պետության հետ: Ասելով իշխանություն՝ պետք է հասկանալ պետություն, ասելով պետություն՝ պետք է հասկանալ իշխանություն: Այս հեղափոխակամ մոտեցմամբ էլ ասելով քաղաքացի՝ պետք է հասկանալ նաեւ մարդ, ասելով՝ հանրություն՝ պետք է հասկանալ նաեւ ազգ: Ազգային եւ մարդկային հակահեղափոխական իրավունքները ոչնչացնելու համար պետք է հանրությունը նույնացնել հասրակության հետ եւ հասարակ-ություն ձեւակերպմամբ հասարակացնել բոլոր հակահեղափոխական երեւույթներն ու ձեւակերպումները:
  9. Հայաստանի կառավարությունը կունենա 1 վարչապետ եւ 1 նախարարություն: Առաջիկայում Հանրային Պետության Ազգային Ժողովի կազմը եւս կկրճատվի եւ Խորհրդարանի նախագահը, ով միակ պատգամավորն է լինելու, ինչպես նաեւ Հանրային Պետության նախագահը, ով նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարն է լինելու՝ կնույնականացվեն Հանրային Պետության վարչապետի ու կառավարության հետ:
  10. Առաջացած նոր իրողությունը, որի ընթացքում ուտելիքների, ծխելիքների, խմելիքների, խաղալիքների, հագնելիքների, գրելիքների, մտածելիքների եւ մնացած …-ելիքների վրա առանց պարտադրանքի պատկերել է Նիկոլ Փաշինյանի դեմքը, առաջ կբերի նոր եւ խիստ անհարժեշտություն՝ մեր երկիրը կոչել Փաշինյանական Հանրային Պետություն կամ Հանրային Պետական Փաշայություն, իսկ հանրությունը կկոչվի հանրանիկոլություն կամ Նիկոլի անվան հանրություն:  

Շարունակել կարդալ