Օրվա պահոցը. Դեկտեմբեր 22, 2018

Վասն երազախաբությունների ցրման եւ երազահանության ցավազրկման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

/ Երազախաբություն-1

Թուրքիայի իշխանությունները փորձում են վերականգնել Օսմանիան կայսրության կարգավիճակը, իսկ Ռեջեփ Թահիփ Էրդողանը ակնկալում է այդ ժամանակ վերականգնել նաեւ սուլթանական կարգերը, ինչը թույլ կտա ստանալ «Մեծ Սուլթան»-ի կոչումը…

Թուրքիայի իշխանությունները փորձում են նաեւ համաշխարհային գերիշխանության հասնել, «Մեծ Թուրան»-ի տեսությունը կյանքի կոչելով եւ ակնհայտ է, որ «Մեծ Սուլթան»-ի կոչումը քիչ կթվա այդօրվա Թուրքիայի ղեկավարին, ով կհավակնի կոչվել «Թուրանի Տիրակալ» եւ «Թուրքերի Հայր» կոչումները…

Երազախաբություն-2

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե վերականգնել է հոր՝ Հեյդար Ալիեւի նախաձեռնած խանական կարգերը, իսկ «Իլհամ Խան» կոչումը ոչ իրավական, բայց փաստացի կրում է արդեն տարիներ շարունակ…

Ադրբեջանի իշխանությունները, որ նույնպես հետամուտ են «Մեծ Թուրան»-ի ստեղծմանը, այնուամենայնիվ դեմ չեն նաեւ «Մեծ Ադրբեջան»-ի առաջացմանը՝ ի հաշիվ իրանական Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջան-ների… Ինչը «Իլհամ Խան»-ին կավելացնի «Մեծ Ադրբեջանի Տիրակալ»-ի կոչումը…

…………………………………………………………

/ Երազախաբություն-3

Դառնալով նոր ժամանակնեևր նոր իրողությանը, հիշեցնենք, որ Հայաստանում կամա, թե ակամա նույնպես ընթանում է կոչումնաբաղձության գործընթացներ: Խոսքը ուղղակի պաշտոններ ստացողների մասին չէ, որ այդ իրողությունից արդեն կորցրել են իրենց եւ թավշյա Հայաստանի ոչ թավշյա դաշնակից Ռուսաստանի պետական լեզվով ասած «ցար ի բոգ» են զգում իրենց…   Շարունակել կարդալ