Օրվա պահոցը. Դեկտեմբեր 23, 2018

Միհր Աստծո տոնն է եւ ձմեռային արեւադարձ.- Տոնում են հայ արիականներն ու համախմբված հեթանոս-արիադավան ազգայնականները…

Այս տարի եւս ձմեռային արեւադարձին հայ արիները նշեցին Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը: Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները 4 բոցկլտացող կրակներով դիմավորեցին արեւեծագը եւ միաժամանակ արեւագալը՝ Գառնո տաճարի հարակից ձորակում:

Միհրի Վերածնուևդը երկրային տոների է վերածվում եւ նշվում է դեկտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում: Այսօր տոնական օրերի բացումն էր եւ հայ արիներն առավոտ լուսո այցելեցին Գառնո տաճար, որը Միհր Աստծո տաճարն է, ապա վերադառնալով Գառնո ձոր, հայ արի քրմերի օրհնությամբ կատարեցին ծիսական արարողություն, որում փառաբանվեց Հայ Աստվածը, փառաբանվեց նաեւ ձմեռային արեւադարձից արթնացող ԱրէգԱկը, որը Միհր Աստծո Երկրային Խորհրդանիշներից է (Արեւ-Աստված), որպես Արդարության Լույսի Աղբյուր…

Օրվա երկրորդ կեսին հայ արիներին միացան համախմբված հեթանոս ազգայնականները եւ կատարվեց հերթական ծիսական արարողությունը եւ ծիսական մեծ կրակը վառվեց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերից այրվող 4 կրակներից, որոնք այդ ընթացքում պատկերում էին խորհրդանշական քառանկյուն, որը որպես փակ համակարգ  ներառում էր հայ արիների ազգային նպատակներն ու դրանց իրականացման հաղթական տեսլականը…   Շարունակել կարդալ