Օրվա պահոցը. Դեկտեմբեր 24, 2018

Վասն վրիժառության արդարության եւ անմահության փառաբանման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հավատս եւ սերս մեծ են եղել ու այդպիսին էլ մնում են ՀԱՀԳԲ(ASALA)-ի եղբայրներիս նկատմամբ: Ես դաստիարակվել եմ հայ վրիժառուների կյանքով ու գործերով, որը հետագայում լավագույնս օժանսդակել է ինչպես իմ ռազմական գործունեության, այնպես էլ քաղաքական եւ հանրային գործերում…

Իմ եւ հայ արիների հանդիպումները ՀԱՀԳԲ(ASALA)-ի տղաների հետ շարունակվել են տարիներ շարունակ, ինչը համարել ու համարում եմ ազգային պայքարի, հայրենատիրական ձգտումների եւ ազգին ու հայրենիքին անվերապահ ու առանց վնասելու ծառայելու հզոր փորձի կուտակում…

Աննկարագրելի ոգեղենությամբ էին անցնում մեր կազմակերպած հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, անգամ տներում էին հանդիպումներ լինում, երբ ՀԱՀԳԲ(ASALA)-ն դեռ նոր էր հաստատվում Հայաստանում: Իրապես կարոտում եմ այդ օրերին…

Էլի հուշեր կան, դրանք ԱՀԳԲ(ASALA)-ի մի շարք տղաների հետ են կապված, բայց հետո երեւի խոսեմ…  

Ֆրանսիայում թուրքական դեսպանատան դեմ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը այն նվիրյալներից է, ում հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալ, մտերմանալ եւ վաղուց ինձ ընկեր եմ համարում: Նրա խոսքը, թե «Միշտ պատասխանում եմ՝ Գաղտնի բանակի կետերից մեկը, որ նշված է. Գաղտնի բանակը կդադարի գոյություն ունենալը, երբ որ Արեւմտյան Հայաստանը ազատագրվի ու վերադարձվի իրեն բնիկ ժողովուրդին»… վերստին փառավորում է ինձ, որ Արեւելյան Հայաստանի ճակատի ավարտը սկիզբն է դառնալու Արեւմտյան Հայաստանի վերաճակատագրակերտման…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=150318195950506&id=100029169784366   Շարունակել կարդալ