Օրվա պահոցը. Դեկտեմբեր 25, 2018

Միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները… Տարվա տանուտերը ըստ Արեգակի 12 Աստղատների տիեզերապտույտի՝ Ջրհոսն է է, ոչ թե Խոզը / Բնական՝ տարեփոխությունը դեռ գիտակցում է հայության մի հատվածը միայն.- Հայկական եւ չինական մոտեցումները տարեփոխությանը եւ բնության տարրերին…

(…Դառնալով տարեփոխությանը՝ նշենք, որ հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս համար 2019-ի խորհրդանիշը չինական Խոզը չէ, այլ՝ կենդանաշրջանի 11-րդ Աստղատունը:

Եվ այսպես՝ 2019թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Ջրհոսնն է (2019-4=2015:12=167 եւ մնացորդ՝ 11), իսկ ոչ հայկական, չինական տանուտերային սկզբունքներով առաջնորդվողների համար 1919թ. թալիսմանը կլինի Դեղին հողե խոզը…)

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյանը

* * *

«Լուսանցք» շաբաթաթերթն արմեն տարեվերջին անդրադառնում էր տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Շաբաթաթերթը ժամանակավորապես դադարեցրել է հրատարակվել, ինչի մասին արել է համապատասխան հայտարարություն, ուստի Հայ Արիական Միաբանությունը շարունակում է այդ կարեւոր գործը եւ հայտարարում է, որ տարվա տանուտերի «ընտրություններում» կրկին ամեն ինչ արդար ու թափանցիկ չի անցել, քանի որ արարչածին հայության ապագայի համար նորից չինական տարեփոխությունն են պարտադրում համաշխարհային կարգերի տերերը… Եվ մենք հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը եւ կոչ հղում համայն հայությանը՝ շարժվել հայի համար նախանշված Տիեզերական Ուղիով, որը մեր Ճակատագիրն է, Առաքելության Առանցքը, դեպի Տիեզերական Արահետը՝ Արարչի Հետքը տանող Ճանապարհը…   Շարունակել կարդալ

Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը քանի տարի է սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը (Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…  Տիեզերական հաշվարկներ – Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի է…

Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը քանի տարի է (2012թ.) սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… (Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ավետիս է, եւ կամա թե ակամա հալելու են բոլորի սառած ուղեղները եւ ամենուր:

Աշխարհում կատարվելու են բաներ, լինելու են փոփոխություններ, որ դրա նախաձեռնողներն անգամ չեն կռահելու՝ թե ինչի համար են դա անում:

Անգամ բոլոր արհեստածինների մոտ արթնանալու է նախնական գենը, որ ունեն բնածին ազգերից ստացած ու արդեն ձեւախեղված:

Իսկ նախնական ազգերը ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ համաձայն վերադառնալու են ի շրջանս յուրԻհարկե, Տիեզերքի դեմ խաղ չկա, բայց նախնական-արարչածին լինելու գիտակցումը, աստվածների զարմը կրելու է մտածողությունը, ազգային եւ մարդկային որակների ու առաքելությունների, նաեւ առաքինության, ինքնության եւ էության ընկալումը միայն կարթնացնեն նախնական գենին (ազգերին) ձմռան խորը նիրհից, որ բերել էր Տիեզերական Ձմեռային Պտույտը

Բնական ազգերն ավելի շուտ կզարթնեն, քան անբնական, արհեստածին ազգերը, ինչքան էլ վերջիններիս մեջ խաղա բնածիններից ստացած նախնական գենը-ծինը…   Շարունակել կարդալ