Օրվա պահոցը. Դեկտեմբեր 27, 2018

Վասն ազգային անվտանգության առաջնահերթության, որ թաքնագիտությունն է…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատևում ու զարգանում է, երբ անխոցելի եւ հակազդող է նրա անվտանգության համակարգը:  Երբ այն առնվազն մեկ քայլ առաջ է բոլորից…

Այս համակարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի մեջ, ուստի մեր փառահեղ նախնիները մշտապես կատարելագործել ու հզորացրել են այն, հասցնելով կատարելության, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն Հայկական արքայությունների, պետությունների գոյատեւմանը:

Այս համակարգում կիրառվել (այժմ էլ որոշակիորեն կիրառվում) են գաղափարա-քաղաքական, հոգեւոր-հավատքային, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական-առողջապահական, բարոյա-հոգեբանական, գիտա-մշակութային, արտաքին ու ներքին տարաբնույթ քայլերի եւ այլ հայեցակարգեր, սակայն,  Ամենազորավորը Ոգեղեն-Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված ու կիրառվում են սովորական աչքի համար անտեսանելի ձեւերով:

Ցավոք, մեզանում սա թերի մնացած հասկացողություն է…   Շարունակել կարդալ