Օրվա պահոցը. Դեկտեմբեր 31, 2018

2019 թվական.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ հայ քրիստոնյաներին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իրենց շնորհավորանքներն են հղում՝

- Հունվարի 1-ին սրբազնացած հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան 133-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Նդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 87-րդ տարեդարձի առթիվ: Ցեղակրոն  հայորդինշանակում է ցեղն իր մեջ կրող՝ հայի գենը շարունակող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած աննահանջ հայ:

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին, ով վերականգնեց Հայ Աստվածամարդու (Աստվածների հետ խոսող) վերածնունդը եւ փա՛ռք փառահեղ Հայ Նախնյաց:

- Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների Նոր տարին - Քրիստոսից հետո 2019 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:

- Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի ազգային պետության (ո՛չ հանրային՝ Հանրապետության) ուղին բռնելու դեպքում… 

Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունըԹող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:   Շարունակել կարդալ

«Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան…

http://www.hayary.org/wph/?p=2315 - «Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան…
Մեր արիացեղ հեթանոսական ժամանակներում (առավել եւս՝ նախահեթանոսական – հայ-արիական…) հայերն Ամանորը տոնել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը` փառաբանելով Բնության Զարթոնքը եւ Աստվածներից խնդրելով բերքառատ ու հաջողաբեր տարի: Հայաստանում այսօր նախնիների ավանդույթները շարունակում են ժամանակակից հայ հեթանոսները` հայ արիադավանները՝ չանտեսելով նաեւ կրոնական՝ քրիստոնեական (հայ քրիստոնյաների) Նոր տարին: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով` իրենք եւս հայ հանրության մի մասն են ու չեն կարող անտեսել այս տոնը: «…Որեւէ հայ հեթանոսի կողմից քրիստոնեական այս տոնի մերժումը պարզապես բռիություն է,- կարծում է նա,-որովհետեւ չի կարելի ապրել մի հանրության մեջ եւ, կներեք, թքել այդ հանրության վրա, հատկապես, երբ խոսքը անընդունելի ու ձեռքբերովի անբարո կամ նմանատիպ ինչ-որ խնդիրների չի առնչվում…»…- http://www.hayary.org/wph/?p=2315 – (ամբողջական նյութը այստեղ)

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal  - Արմեն Ավետիսյան

https://www.facebook.com/armenuhi.melqonyan  - Արմենուհի Մելքոնյան

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366  - Արմեն Ավետիսյան

http://www.hayary.org/wph/?p=5600 – Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…

…Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար՝ հայրենապա՛շտ պիտի լինենք.- պատգամել է նա…