Օրվա պահոցը. Հունվար 11, 2019

Կրկին Ռուսաստան-Բելառուս միություն խա՞ղը… – Եվրամիությու՞ն, թե Եվրասիամիությու՞ն… Թե՞ մեկ այլ բան…

Թվում էր ԱՊՀ-ի նոր ԽՍՀՄ-ականացման ծրագիրը մեռավ ԵԱՏՄ-ի ստեղծմամբ, որտեղ ավելի շատ երկրներ է ակնկալվում ներգրավել Եվրասիական տարածքից, սակայն դաշնային հիմքերով: Բայց… Ռուսաստան-Բելառուս միության նոր երգը երեւի թե կնորոգի ԱՊՀ-ն կամ կվերափոխի ԵԱՏՄ-ն կամ…

Ըստ ամենայնի, ամեն բան կախված կլինի Եվրամիության նորովի ձեւավորման հետ, երբ Մեծ Բրիտանիան (որի հետ է ԱՄՆ-ն), Ֆրանսիան, Գերմանիան ու այլ եվրաերկրները կորոշեն ԵՄ ապագան՝ կմնա այն նույն կարգավիճակով, թե Եվրոպան նոր դեմք կունենա…
Ռուսաստանի եւ Բելառուսի միավորման մասին խոսք չկա, այս օրերին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցը եւս արծարծվել է ու Բելառուսի նախագահը պատասխանել է, որ «քաղաքական օրակարգում Ռուսաստանի հետ ինտեգրման մասին հարց չկա»: Այս մասին տեղեկատվություն էտրվել նաեւԲելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Նշված է, որ այդ կարծիքին է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:  
Շարունակել կարդալ

Չակերտների երկիր՝ «Նոր Հայաստանս»…- Կամ՝ ինչպես է «նորագույն կառավարության» «օդում կախված լուրերի» «օդանցքային քննարկումների» շարունակականությունն ի վերջո հանգեցնելու դեռ ձեւավորվող կառավարության «օդում կախված լինելու եւ դեպի հողային ընդերքը իջնելու» «նոր իրողության» անցմանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Գիտեք, ինչպես արդեն հանրության մեջ որակել են, թրաշամանուկ-հրաշամանուկների կառավարության ոչ կառավարական գործելաոճի, ձեւի ու բովանդակության մասին քննարկումներն արդեն փողոցային զրույցների մակարդակի են հասել… Ինչը տրամաբանական է, եթե հաշվի առնենք հին եւ նոր իշխանության անցումային իրողությունը: Գազի սակագնի եւ դրանից բխող, ինչպեսեւ կառավարության գործունեությասն ՕԳԳ-ից հետեւող թանկացումների հետ կապված իրավիճակն էլ ավելի ծավալուն ու ըմբոստ կդարձնեն այդ զրույցները:

Իսկ քաղաքական, հանրային ու լրատվական ոլորտներում այդ քննարկումները վաղուց են սկսել ու … պարզապես սարսափ է տիրում կառավարության նիստերի անպատասխանատու, անօգտակար, անգամ անգիտակից գործունեության մասին, ինչից ադեն փշաքաղվելու աստիճանի սարսուռներ են առաջ գալիս…

Ամեն անգամ, ամեն նիստից ու հերթական պետական քննարկումների բացթողումներից հետո մեծանում է այն վախը, որ մեր թշնամիներն ի վերջո գլխի կնկնեն, որ եթե անգամ սա նախկին իշխանության, Սերժ Սարգսյանի ներքին գաղտնի ծրագիրն էր, ապա այլեւս անվերահսկելի է դարձել…

Այսինքն՝ կա մի երկիր, «Նոր Հայաստանս», որտեղ իշխանությունը ամբոխի հանրահավաքային մտածողությունն է… Որտեղ երկրի գլխավոր որոշումները ոչ թե կառավարության նիստերում կամ վարչապետական ասուլիսներում են հնչում, այլ ֆեյսբուքյան ուղիղ եթերներում… Որտեղ երկրի ու բնակչության իրական ու բնական կյանքը վերածվել է համացանցային ինքնահավանության, այսինքն՝ ինքնասպանության…   Շարունակել կարդալ