Օրվա պահոցը. Հունվար 14, 2019

Ծնունդդ շնորհավոր՝ ՀԱՄ առաջնորդ.- Արմեն Ավետիսյանը շարունակում է իր երկրորդ 50-ամյակի ճամփորդությունը…

Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով, տարածքային ու սփյուռքյան մասնաճյուղերով, համակիր շրջանակներով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին (http://www.hayary.org/wph/?p=33)` ծննդյան 56-ամյակի առթիվ, որը լրացավ 2019թ. հունվարի 15-ին:

Հայ Արիական Միաբանության շնորհավորանքին եւ մաղթանքներին միանում է Հայ Ազգայնականների Համախմբումը, որի գործերի կարգավարն ու կազմակերպիչն է Արմեն Ավետիսյանը:

Հայ արիականներն ու համախմբբված հեթանոս-արիադավան ազգայնականները իրենց առաջնորդին ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ազգային (համազգային) գործունեության մեջ մաղթում են առողջություն, երջանկություն, համբերություն ու բազում հաջողություններ, ինչպես նաեւ կամք ու զորություն հետագա հաղթանակների համար:

ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցները առանձնահատուկ շնորհավորանքներ են հղում Արմեն Ավետիսյանի ընտանիքին:

Եվ թող Հայոց Նախնիք, Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան ու զորավիգ լինեն Հայ Արիական Միաբանության առաջնորդին ու նրա գործին:

………………………………………………………

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn - Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Շնորհավորում ենք Հայությանը.- Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն ուսմունքը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է…

Հունվարի 14-ին սկսված՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա առիթով Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը նախատեսել են տոնական եւ թեմատիկ միջոցառումներ …

Այս տարի եւս ուխտագնացություն կլինի դեպի Գարեգին նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը: Ուխտագնացները կայցելեն Վայոց Ձորի Սպիտակավոր Վանք, որի բակում վերաթաղված է Մեծ Սպարապետի մասունքների հիմնական մասը, հետո կայցելեն Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիր եւ կգիշերեն Խուստուփ լեռան լանջին:

Հունվարի 15-ի  առավոտյան ուխտագնացները ծիսական արարողություն կկատարեն նաեւ Խուստուփի լանջին վերաթաղված մեծ հայորդու շիրիմի առջեւ եւ ինչպես մյուս սրբավայրերում, այստեղ եւս կփառաբանեն հայ աազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստասեր, զորավար Գարեգին Նժդեհին՝ ազգին զենքով ու գրչով անմնացորդ ծառայելու, ազգային գաղափարախոսության հիմքը Ցեղակրոն ուսմունքով շաղախելու համար: Ցեղակրոն ուսմունքը հենց իրենով ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարաբանությունն է, որ նաեւ արդիական է ու արմատական:

Հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար սա հատկապես ոգու տոն է, քանի որ ցեղն իր մեջ կրող, ցեղի համար ապրող հայն է լինելու Միացյալ Հայաստանի կերտողն ու տերը:

Եվ երեկոյան Երեւանում կհավաքվեն ուխտագնացության մասնակիցները՝ տոնելու եւ փառաբանելու Գարեգին Նժդեհի ծննդյան 133-ամյակը եւ Մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 87-րդ տարեդարձը:   Շարունակել կարդալ

Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…

*(հատվածներ)

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)

 «Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելուԱնշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»…

…………………………..

ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄԸ

1932թ.-ին Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի ներքո լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել, դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն…  Ցեղակրոնությո՛ւնահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»…

…………………………..

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ (ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)

«Իբրև գիտության եւ տեսական խղճմտանքի մարդ՝ (դոկտ. Հայկ Ասատրյանը) իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին»:

Գ. Նժդեհ

Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ եւ վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, «Նժդեհի գլխավոր՝ գուցե եւ միակ խորհրդատուն», որին Կարո Գեւորգյանը բնորոշում է՝ «գիտական մտապաշարով հարուստ և իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ…»:

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), և քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին

…………………………..

ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Հ.Յ.Դ.-ից Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի հեռացումով Ցեղակրոն շարժումը սկսեց տեղատվություն ապրել: Ամերիկայի Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերը, որոնք արդեն կուսակցականացվել էին, այլևս չէին կարող հանդես գալ որպես համահայկական կառույցի հիմք: Ոստի, անհրաժեշտություն կար համագաղութային մի նոր շարժումի:

Միաժամանակ, Ցեղակրոն ուսմունքը չէր պատասխանում ոգու եւ արարչագործության հետ կապված մի շարք հարցերի, եւ կարիք կար տալու դրանց հիմնավորումները: Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացկամ վերաբերմունք ուներ Հայ եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում. թելադրող այս իրականությունը պետք էր հաշվի առնել: Հետևաբար, անհրաժեշտ էր ամբողջացնել Ցեղային աշխարհայեցողությունը, այն միավորիչ դարձնել հայության բոլոր հատվածների, այդ թվում՝ եւ Հայ եկեղեցու համար:

Նոր շարժման նախաձեռնող կորիզը հիմնականում եղավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը՝ ի դեմս Գ. Նժդեհի, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի, ովքեր 1937թ.-ից Պլովդիվում հրատարակում էին «Ռազմիկ» թերթը, որի էջերում էլ այդ թվականին սկսեցին լույս տեսնել առանձին հրապարակումներ Տարոնականության վերաբերյալ

 «Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7

*(ամբողջական կարդալ) – http://www.hayary.org/wph/?p=6715#more-6715Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…