Օրվա պահոցը. Հունվար 16, 2019

Համազգային վտանգ.- Հայաստանը միջազգային եւ ազգամիջյան տվայտանքների մեջ… / «Հայաստանը՝ հայերին», կարգախոսը ոչ մի այլ ազգի համար վիրավորական չպետք է լինի: Միատարր Հայաստանը ոչ միայն ռազմա-քաղաքական, այլեւ սոցիալական, կենսակերպի ապահովման խնդիրներ է լուծում…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ օրերս Ղազախստանում հակահայկական կրքեր բորբոքվեցին, կենցաղային վեճը կամ ինչ-ինչ անձնական շահերի ընդհարումը ազգամիջյան խնդիր դարձնելով, այն էլ ընդգծված հակահայ, պարզ էր, որ Հայաստանը պատժվում է մեր ներկայիս իշխանության հակաՀԱՊԿ-ական գործողությունների համար…

Իսկ այդ ընդհարմանը մասնակցել էին ինչպես հայեր, այնպես էլ ղազախներ, ռուսներ, ադրբեջանցիներ եւ այլն: Բայց սլավոնա-թուրքական (ԵԱՏՄ) եւ համաթուրքական (Թուրքական երկրների դաշինք) միությունները հեռահար նպատակներ ունեն, ինչը պիտի զարգանա ազգամիջյան բախումների եւ ինչու չէ, նաեւ որոշակի քանակությամբ հայերի իրենց երկրներից տարհանմամբ…

Երբ դիտարկում ենք հիշյալ ռազմա-քաղաքական կառույցները, ապա ԵԱՏՄ-ի Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան կազմից կեսը (Տաջիկստանը պարսկալեզու երկիր է, ուստի հնարավորինս չեզոք կփորձի մնալ) Ղազախստանն ու Ղրղզստանը անդամակցում են նաեւ Թուրքական երկրների դաշինքին՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ միասին: Ավելին, ղազախների նախագահը վերջերս մի առիթով նշել էր, թե իր երկիըը կարեւորում է անդամակցումը բոլոր դաշիների հետ, սակայն ամենակարեւորը, առաջնայինը համաթուրքական միությունն է…

Ես իմ հոդվածներում, գրառումներում մշտապես պաշտպանում եմ մեր պետության ու ազգի շահերը, ինչը տրամաբանական է յուրաքանչյուր հայի պարագայում, դա անում եմ անգամ այն ժամանակ, երբ օտարները ճնշելու նպատակով հարվածներ են տեղում մեր երկրի իշխանությունների վրա: Անում եմ անկախ այն հանգամանքից, թե համաձայն եմ մեր երկրի իշխանության մեր իշխանությունը լինելու հարցում, թե՝ ոչ…

Բայց կան բաներ, որ այլ լուծումներ են պահանջում…   Շարունակել կարդալ