Օրվա պահոցը. Փետրվար 8, 2019

ԵՄ-ն կրկնու՞մ է ԽՍՀՄ անցած ուղին – Կարող է վերափոխվել նաեւ համաշխարհային ուժերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ ինչը նոր իրողություններ կստեղծի մեր եւ մերձակա տարածաշրջաններում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Եվրամիության կազմաքանդումը, ըստ համաշխարհային 2 բեւեռների պարբերական փոփոխման տրամաբանության, նույնպես ժամանակի հարց է… ԵՄ-ԵԱՏՄ համաշխարհային նոր բեւեռների ձեւավորումը, կամ՝ ավելի ստույգ՝ թարմացումը անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի գաղտնի տերերը կարողանան պահպանել իրենց համաշխարհային տիրապետությունը:

Ժամանակին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի ձեւավորումները աշխարհը բաժանեցին 2 բեւեռի, որը ռազմավարական մեկ խնդիր էր լուծում՝ ամրապնդել աշխարհի գաղտնի կառավարության դիրքերը, 2 բեւեռների բաժանելով քաղաքական, տնտեսական, մշակութային, բայոհա-հոգեվբանական, կեցակարգային եւ այլ ոլորտները… Եվ աշխարհը բաժանվեց բազմակուսակցական-ժողովրդավարական եւ միակուսակցական-համայնավարական քաղաքական, ազատական(անհատական)-կապիտալիստական եւ պետական-սոցիալիստական տնտեսական, սանձարձակ-մարդակենտրոն եւ պահպանողական-ազգակենտրոն արժեքներին հենված բարոյա-հեգեբանական մասերի, ինչը դրսեւորվեց նաեւ մյուս ոլորտներում, այսպիսով՝ ժողովուրդների եւ պետությունների համար ստեղծելով որեւէ բեւեռում տեղավորվելու հնարավորություն… Եվ այլեւս կապ չուներ ոչ բեւոռում որ երկիրն է տեղավորվում, բոլորն էին հայտնվում էին նիահեծան աշխարհի գաղտնի տերերի հսկողության տակ…

Միայն տասնյակ տարիներ անց, կարծես 1970-ականներին, անհրաժեշտություն առաջացավ համաշխարհային 3-րդ աներեւույթ բեւեռը ձեավորելու համար, երն ստեղծվեց Չմիացող երկրների համաշխարհային միություն: Այն երկրներ, որ չէին միացել ոչ մի բեւեռի, իրականում դուրս չէին մնացել կապիտալիստական կամ սոցիալիստական ճամբարներից, սակայն որոշակի քաղաքական ինքնուրույնություն էին պահպանել… Չմիացող երկրների կառույցում անդամագրվեց անգամ այնպիսի մի երկիր՝ Հարավսլավիան, որ մշտապես ԽՍՀՄ-ի կողմնակիցն էր համաշխարհային զարգացումներում, սական ռազմավարական հարցերում որոշակի ինքնուրույնություն էր պահպանում… Բացի այդ այսպես հնարավոր եղավ մեկտեղել նաեւ ոչ եվրոպական երկրներին, որ ստեղծել էին իրենց աշխարհամասային միավորումները…   Շարունակել կարդալ