Օրվա պահոցը. Փետրվար 13, 2019

Տրնդեզ՝ ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին վերադառնալու – Հայ արիները Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնացին Լոռի բերդ-ամրոցում…

Այսօր Տրնդեզի տոնը հայ արինեը նշեցին Լոռի բերդի տարածքում՝  Ձորագետ եւ Ուռուտ կիրճերի հատման մասում։

Մինչեւ տոնական արարողությունը Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչներին միացան նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհրդի անդամները եւ միասնաբար դիմավորեցին արեւածագը բերդ-ամրոցի մոտ: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝ նուշով հալվա, ծիրանաչրով ու սալորաչրով աղանձ եւ կաթնահունց գաթա:

Այնուհետեւ, հայ արի քրմերը փակ գաղտնածես կատարեցին. Տիեզերքի Արարչին եււ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը վառեց Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան Կրակը, ինչն էլ ազդարարեց Տրնդեզի տոնական միջոցառումների մեկնարկը:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ  Երկնային ու Երկրային տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին:   Շարունակել կարդալ