Օրվա պահոցը. Փետրվար 16, 2019

Օտարակնիք ավանդույթները (առավել եւս՝ ռազմա-քաղաքական ուղղության) դժվարությամբ են շրջանցվում – եթե իհարկե շրջանցվում են…- Մենք երբեւէ «փոքր ու երիտասարդ ազգ եւ պետություն» չե՛նք եղել, այսօր էլ չե՛նք, այսուհետ էլ չե՛նք լինելու… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այսպես կոչված հեղափոխական ժամանակահատվածում ժողովրդական զանգվածների վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակակշիռ չկա մեկ այլ պաշտոնյա, պետական անձ, ով կարող էր մրցակվել նրա հետ իր հռետորաբանական գործունեությամբ կամ պարզապես ելույթներով…

Սա շատ տրամաբանական է, վարչապետի առաջ քաշած կամ նշանակած պաշտոնյաները ի վիճակի չեն էլ ավելին ասելու… անգամ եթե ինչ-որ բաներ կարող են ասել: Նրանք բոլորը, ինչպես ասված է ամենավերեւից, «տեղները հանգիստ պիտի նստեն»… Բացի այդ, արդեն խուսափում են նաեւ հարցազրույցներից, քանզի ամեն ասած բան, հեղափոխական իրողությունից դուրս կյանքի համար անտրամաբանական է հնչում եւ… բումերանգ է աշխատում:

Շատ, թե քիչ, իր խոսքով ու գործով վարպապետին հակակշիռ էր երեւում նախագահ Արմեն Սարգսյանը: Բայց նա այս թիմից դուրս է: Եվ նա կարողանւմ է որպես հակակշիռ դրսեւորել իրեն ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին ասպարեզում… Նրա ելույթները ավելի հավասարակշռված են, ընկալելի ու ազգային երանգներ ունեն:

…Սակայն, միշտ մի բան կասկածելի էր թվում նաեւ այստեղ, անգլիական միջավայրի դասերը, «մշուշապատ Ալբիոնի» հովանավորությունը երբեք հայաստանանպաստ, հայանպաստ չի եղել… Առավելապես թուրքանպաստ է, նաեւ այսօր:

Բայց երկրի նախագահը կարծես փորձում էր համադրումներ գտնել Ալբիոնի մշուշը ցրելու համար, այս ակնհայտ խնդիրը կարգավորելու նպատակով, նրա ելույթները թերեւս դա էին հուշում:   Շարունակել կարդալ