Օրվա պահոցը. Փետրվար 17, 2019

Երբ ներքին ու արտաքին թշնամիները նույն փոսն են փորում… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

«Երբեք մի ընդհատիր թշնամուդ, երբ նա սխալ է թույլ տալիս» (Նապոլեոն Բոնապարտ):

- Եթե նույն բանը հնարավոր լիներ անել ներքին թշնամու նկատմամբ … ամեն ինչ ավելի արագ կկարգավորվեր մեր ներքին կյանքում: Ներքին հակառակորդն իր տապալման մեծ մասը հենց ինքն էլ կաներ՝ սխալախեղդ լինելով…

Ցավոք, նույն գործելաձեւը հնարավոր չէ կիրառել ներքին թշնամու նկատմամբ, նրա սխալները կվնասեն նաեւ մեր երկրին, կսասանեն մեր ներքին կայունությունն ու անվտանգությունը, ինչը անկասկած ձեռնտու կլինի արտաքին թշնամու համար:

Եվ ներքին թշնամին, որ նժդեհյան բնորոշմամբ ազգի տականքն է, կնպաստի, որ արտաքին թշնամին օգտվի Նապոլեոն Բոնապարտի կյանքի հարսուստ փորձից հնչած խոսքերից՝ մեր դեմ այն կիրառելով…

Եվ երբ ասում ենք, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, պետք է ոչ միայն դիմակայել, այլեւ բնի մեջ խեղդել ազգի տականքին … դեռ հարցնում են ինչու՞

Ազգային պետության ներսում չի՛ կարող ապազգային, ավելին՝ հակազգային «մարդու իրավունքներ լինել»… Եթե կա, ուրեմն պետությունն ազգինը չէ … եւ չպե՛տք է թողնել, որ Նապոլեոն Բոնապարտի խոսքերն աշխատեն մեր դեմ…

Ուստի, պետք է վերադառնալ Գարեգին Նժդեհի կյանքի խոսքերին, ինչը հիմնված է մե՛ր ազգի եւ նրա՛ն շրջապատող թշնամիներին դիմակայելու հարուստ փորձին՝ «Քո երջանկությունը տե՛ս Ազդիդ հզորացման եւ Հայաստանի բնական սայմանները վերականգնելու մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա»…

Այդժամ ներքին թշնամին ոչնչացված կլինի, իսկ արտաքինը՝ վնասազերծված…

http://www.hayary.org/wph/ Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ