Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Միակ բանը, ինչի մասին հիմա կարող է մտածել Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են. քաղաքագետ
- Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է Տավուշի մասին լուրերը
- ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել գիտության մեջ Ռուսաստանի ներդրումը
- Շուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է. Mediaport
- Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 116,5 միլիոնը
- Հորդանանի վարչապետը նոր նախարարներ է նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավորությամբ բարեփոխումների շրջանակում
- Ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք. Լևոն Մանուկյանը գնացել էր ընկերոջ աճյունը դուրս բերելու
- Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին. Էդմոն Մարուքյան
- Եվրոպային կոչ են արել զսպել Չինաստանին ԽՍՀՄ-ի պես
- «Հայրենիք» կուսակցության անդամը ադրբեջանցիներից սպառնալիք է ստացել
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Ռուս զինվորները արցախցի կանանց շնորհավորում են մարտի 8ի կապակցությամբ (տեսանյութ)
- ՀՀ ՊՆ-ն հերքում է
- Եռացատկորդ Լևոն Աղասյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)
- Տավուշի մարզպետարանը տեսանյութ է տարածել (տեսանյութ)
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
- Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարտվեց քառորդ եզրափակիչում և դուրս մնաց պայքարից
- Փաշինյան Նիկոլ․ դուք, ձեր կառավարությունը ոչինչ չեք ձեռնարկում, չեք էլ կարող ձեռնարկել, հեռացեք․ Անահիտ Բախշյան
- Ստեղծված իրավիճակ և ճգնաժամից դուրս գալու մեր առաջարկները. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
- Չարենցավանում բացվեց Ազգային-ժողովրդավարական բևեռի գրասենյակը (տեսանյութ)
- Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան․ Արցախի նախագահ (տեսանյութ)
Օրվա պահոցը. Մարտ 16, 2019
Նոր Հայաստանը ոչ թե հին Հայաստան-ները մերժող մի պետություն պիտի դառնա, որ այսօր է, այլ Ամենահին Հայաստանի ժառանգորդը պիտի լինի՝ իրավահաջորդը իր (երեկ-այսօր-վաղը) բազմահազարամյա պատմությամբ ու առաքելությամբ… – Արմեն Վանի Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Սորոսական ու սրանց կից այլ խեղափոխականները, այս ու այն երկրի ծախու գրանտակեր տարաբնույթ լամուկները եւ անկապ հեղափոխականները, որ որտեղ հանրահավաք՝ այնտեղ էլ իրենք տարիներ շարունակ, ասում էին չէ, որ շատ արագ ամեն ինչ լավ է լինելու… Հա՜ էլի, էնքան «լավ» է եղել, որ շատերի լա՜վն էն բանից է եղել…
Պարզապես վատն այն է, որ վերոթվարկյալ «ազգային» ու «միջազգային» աղբի հետ, որի մի մասը նաեւ Նժդեհի բնորոշմամբ՝ «ազգի տականքի» կարգավիճակում է, տուժվում են նաեւ իրապես մեր երկրում կյանքը բարեփոխելու համար դուրս ելած մարդիկ եւ նրանք, ովքեր զգուշացնում էին, որ սա այն դեպքը չէ… որ էն բանից է լինելու…
Ավելի քան 25 տարի ընտրում ենք վատի ու վատագույնի միջեւ, եւ սրա վերջը դեռ չի երեւում…
1 տարի չի անցել այս չավարտված խեղկատակությունից: Եվ հիմա ի՞նչ՝ համերաշխ ու երջանիկ ժողովուրդ, գեղեցիկ ու զարգացող միջավայր եւ արդարադատ ու հարուստ երկիր ունեցա՞նք… Անգամ այս ամենն ունենալու ճանապարհը եւ միջոցները չունեցանք եւ իզութոզն անգամ չի երեւում դրանց…
Սա նման է այն խաբկանքին, որ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները կիրառում էին 1960-ական, ապա 1970-ական թվականներին Մերձավոր Արեւելքից հայության ներգաղթը կազմակերպելու համար: Իրանում եւ արաբական երկրներում ասում էին, թե՝ ջրի ծորակը բացում ես – հանքային ջուր է հոսում, Աբովյանում ինձ պատահած հայրենադրաձներից մեկն ասում էր, որ խոսում էին անգամ ծորակից շաբաթը 1-2 անգամ կաթ հոսելու մասին… Որ խանութներում ամեն բան այնքան էժան է, որ չաշխատելով անգամ կարող ես ապրել նպաստ կամ թոշակ ստանալով, իսկ դրամատներում գումար ունենալով կարելի է դրա տոկոսներով ուղղակի կյանքը վայելել… Եվ այսպես շարունակ: Շարունակել կարդալ
Եթե թուրքին պիտի ներել, ապա միա՛յն պատժելուց հետո… – Հանցանքին համարժե՛ք պատժից հետո…
…Երբ Մեծն Նժդեհն ասում է, որ թուրքի հանցանք(ներ)ը ներելը՝ նշանակում է նորերն արտոնել… չի՛ սխալվում: Քանզի հավել է՝ եթե պիտի ներել, ապա պատժելուց հետո…/ Հայ-արիական իմաստությունը եւս ասում է՝ ների՛ր, սակայն միայն պատժելուց հետո,- եթե հանցանք գործածը մահվան է արժանի, ապա մահվան դատապարտի՛ր ու հետո ներիր (ասենք՝ հոգու հանգստության համար)… / Եթե գառան դիմակի տակ արյունարբու գայլն է պատսպարված՝ մորթի՛ր, որ չմորթվես… հետո միջազգային կլոր սեղան հրավիրիր, թե ինչու մորթեցիր, բայց կեղծ գառին մորթելուց հետո՛… / Սին բարոյական դասերն արդեն մեզ համար չեն…
* * *
Զգուշացե՛ք.- թուրքն ու ադրբեջանցին չպիտի ազատ Հայաստան գան, ավելին՝ Հայաստանում իրենց ազատ զգան.. / Թուլացած Հայաստանին արդեն նոր փորձություններ կսպասեն…
* * *
01/02/2019 – Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ Շարունակել կարդալ
Էլի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ եք սկսում հանդես գա՞լ… Բայց արդեն նաեւ ավելի ժողովրդավար ու բարեգութ քրիստոնյաներ, քան ժողովրդավարության հիմնադիր երկրները… – Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների…
Էլի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ եք սկսում հանդես գա՞լ…
Մեր թշնամին առանց այլեւայլությունների մեզ իր թշնամին է հայտարարել եւ ըստ այդ կարգավիճակի մեզ փորձում է հալածել ու խոչընդոտել ամենուր… Թշնամու դեմ գործելու հայեցակարգ են մշակել եւ մենք ամենուր նրանց շունչը զգում ենք…
Եթե ադրբեջանցին դեռ այսքանով է բավարարվել, թուրքը ավելի հեռուն է գնացել եւ վաղուց, սրանք իրենց թշնամիների առաջին եռյակին՝ հույներ, հրեաներ ու հայեր, կոդավորել են… նրանց գենետիկ հետքերը փնտրվում են երկրի բնակչության մեջ… Իսկ հայերին ազգային փոքրամասնություն չեն էլ համարում Թուրքիայում (ազգ ձեւակերպումը հայերի առումով նույնքան դատապարտելի է, որքան Հայոց ցեղասպանության արծարծումը), հայերը պարզապես կրոնական (մի հերթական քրիստոնեական) համայնքն են այդ երկրում…
Հիմա մենք ու՞մ ենք սիրաշահում՝ մեր թշնամիներին առանց արգելքների մեր երկիր թողնելով, արդյո՞ք նրանք որեւէ վտանգ չեն կարող ներկայացնել մեր բնակչության համար… հեչ ծիծաղելի չէր, երբ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմավորման ներկայացուցիչը Երեւանում, Հանրապետության հրապարակում այդ խմբի խորհրդանշանը՝ մատներով կազմված, նկարվել եւ Հայաստանի սրտից Թուրքիա էր ուղարկել սկայպով… իհարկե ոչ իրական դեմքը բացահայտելով, բայց հանդիպումներ էր ունեցել ՀՀ պետական որոշ ծառայողների հետ (երեւի թուրքական ապրանքներ կրելու մոլուցքը տարել էր դրանց), նաեւ՝ կաթողիկոսի, ում ոչ ոք ոչինչ չէր հայտնել այդ թուրքի իրական դեմքի մասին…
Երեւի նաեւ ժողովրդավարության ջատագով երկրներից ենք հիմա էլ փորձում առաջ անցնել, ինչպես Հռոմի Պապից… երբ Սյունիքում պատրաստվում էինք ավելի քան 10.000 իրանական ադրբեջանցիների տեղ տալ անասնապահության համար… Սրանք առնվազն 5.000 որսորդական հրացան պիտի ունենային, գայլերից պաշտպանվելու համար՝ այսինքն՝ զինված 5.000 ադրբեջանցի, կապ չունի որ իրանցի (սրանք Իրանի մասնատման ու «Մեծ Ադրբեջան» ստեղծելու կողմնակիցներ են…), Հայաստանու՞մ… Լավ է, որ շատերիս բարձրացրած աղմուկը կասեցրեց այդ գործարքը…
Իսկ մենք ցայսօր թշնամու հայտարարված կերպար չունենք, դե բա ամոթ է չէ… Ուստի՝ չունենք նաեւ թշնամու դեմ պայքարի հայեցակարգ… Եվ ահա այսպես թիթիզանում ենք, թե տեսեք թե ինչ քրիստոնյա-ժողովրդավարներ ենք…
Էդպես թիթիզացանք, թուրքերի հետ եղբայրացանք, որ 1915-ը եւ դրանից հետոն գլխներիս թափվեց…
Հերիք է էլի, զզվեցրիք ձեր տխմարությամբ ու տգւտությամբ, պատմությունից դասեր չառնելու անհեռատեսությամբ, ձեր թերզարգացած քաղաքակրթությամբ… Ձեր նմաններին հայերս մի լավ բնութագիր ենք տալիս՝ այ գեղցիներ (հասկանալի է, որ պատվարժան գյուղացիների մասին չէ խոսքը), երբեք չեք քաղաքակրթվելու իրապես… Ու միշտ վտանգ եք ներկայացնելու Հայաստանի ու Հայի համար… Շարունակել կարդալ
Հայաստանում ի՜նչ ասես նշվել-խոսվել է իշխանությունների մասին, բոլոր նախագահների ժամանակներում… – Բայց այսօր մի իրավիճակ է, որ դժվար թե հաջորդ անգամ ցանկական, որ Հայաստանում իշխի մեկի ընտանեկան իշխանությունը…
Այդ իշխանություններին ամենատարբեր անուններ են տրվել, կոչել են ալան-թալանի, լափող-գռփողի, ազգամերժ-հայրենադավի, թուրքին ծախվածի, ռսի ոտքերի տակ պառկողի, արեւմտյան արժեքների առաջ խոնարհվողի, նաեւ կաշառակեր-կաշառատուի, քրեա-ախպերական, քավոր-սանիկական եւ նմանատիպ այլ ձեւակերպումներով իշխանություն… Դե հայհոյախառն պայծառակերպումները կարիք չկա հիշեցնելու…
Բայց այն, ինչ ստեղծվել է այսպես կոչված «Նոր Հայաստանում» ՝ նմանը չի ունեցել…
Սա եզակի մի դեպք էլ կմնա ըստ երեւույթին, քանզի դժվար թե հաջորդ անգամ Հայաստանում իշխի բառի բուն իմաստով՝ ընտանեկան իշխանությունը… Ավելին՝ Հայաստանը վերածվել է ընտանեկան բիզնես-միջավայրի…
Ու տարօրինակն այն է, որ այս իրավիճակը դեռ շարունակվում է, հանդուրժվում է վերից-վար… Բայց նկատելի է, որ նախկինների հանդեպ համատարած ատելությունն մոռացվում է՝ հետզհետե փոխանցվելով ներկաներին…
Իսկ սա նշանակում է Հայաստանում առկա ընտանեկան իշխանության ընտանեկան բիզնեսի վերջը մոտ է: Թերեւս 1 տարի լիարժեք չձգեն էլ… Մի՞թե ավելի քան 25 տարվա կուտակված ատելությունը կարելի էր այսքան արագ «սեփականացնել»… Փաստորեն, պետականորեն տարվող ընտանեկան բիզնես-իշխանությունը, բիզնես-հինմնադրամների բացումը, բիզնես-սեփականատիրական մղումները… ավելի վտանգավոր են, նողկալի, քան վերոթվարկյալ բոլոր պիտակավորումները, որ ուղղված են եղել նախկին՝ 1-3 նախագահներին…
Հայոց Հայրենիքի որեւէ հատված չի՛ կարող առեւտրի կամ սակարկման առարկա լինել… Հայերի Բնօրրանն ի վերուստ է տրված…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արցախը ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ազատագրման եւ վերակերտման ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱՔԱՐՆ է, որը հայը դրել է դարեր անց՝ անցնելով Հայրենիքի զգալի մասի կորստի, զիջումների եւ Ազգի զգալի մասի ցեղասպանության, ձուլման ու այլ արհավիրքների միջով… եւ ՀԱՅՐԵՆԻՔԸ չի՛ կարող առեւտրի կամ որեւէ սակարկման առարկա լինել…
ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ տրված է ի վերուստ, եւ ունի Արարչակնիք ու Աստվածընտրյալ Էություն… Միացյալ Հայաստանն անօտարելի է Հայից, Հայը՝ իր ամբողջական Հայաստան-Հայրենիքից…
Ուստի՝ մարտակոչը ուղղված համայն հայությանը, Հայահավաքի ու Հողահավաքի ծրագիրը մնում է ուժի մեջ…
Պիտի անընդհատ կրկնեմ – Հայրենիքը չի՛ կարող ինչ-որ ներքին, թե արտաքին որոշմամբ տրվել կամ սահմանվել… Ավելին՝ հանրաքվեով կամ այլ քվեարկությամբ որոշվել (ինչպես ազգային պատկանելությունը կամ մարդկային սեռը…) – Հայրենիքն իր բնական սահմաններով տրվել է ի վերուստ… Եվ Հայոց Հայրենիքը հենց Հայերի Բնօրրան էլ կոչվում է, որն ի դեմս Մեծ ու Փոքր Մասիսների՝ ունի Տիեզերական Դարպասներ Երկրում…
Դարպասներն այդ միայն Բնիկներին համար են ազդակաբեր… Իսկ Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկները՝ հայերս ենք: Շարունակել կարդալ