Օրվա պահոցը. Մարտ 20, 2019

Հայ արիներ. Շնորհավոր Հայոց Ամանորը եւ Վահագնի Վերածնունդը – Ըստ Արարատյան Դիցաբանության՝ 2019թ մարտի 21-ին Վահագնի Երկրային Վերածննդի 9903 ամյակն է… (Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը Ամանորյա շնորհավորանքներ է հղել արիադավան հայությանը, բոլոր արիածին ազգերին եւ առաջադեմ մարդկությանը, որոնց համար Արարչական Օրենքները, Տիեզերակարգը, Աստվածապաշտությունը եւ սերը մեր Երկիր մոլորակի հանդեպ իրական են ու նվիրական)…

Հայ Արիական Միաբանությունը ամեն տարի նշում է, որ Հայոց  Սրբազան  Տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ին) հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները տոնում են Հայոց Ամանորը, քանզի գարնանն է վերազարթնում բնությունը ձմռան խոր նիրհից եւ Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին՝ Ամանորը իրականում կայանում է գարնանամուտին…

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի 9 ներկայացուցիչներ՝ 6 քրմեր եւ 3 քրմի թեկնածուներ այս տարի կատարեցին ծիսական արարողությունը՝ մարտի 21-ի վաղ առավոտյան, Սյունաց աշխարհի Խուստուփ լեռան լանջին:

Նախ նշվել է գարնանամուտը, որի առաջին Աստվածային Տոնը հայ արիները նշում են հենց մարտի առաջին օրը, փառաբանելով Աստվածահայր Արային, նշելով Հայր Արայի Հրաշագործության տոնը… Հայոց Գերագույն Աստվածը հսկում է բնակարգի ընթացքը եւ գարունը սպասված արեւային ջերմությամբ մտնում է իր գործառույթների մեջ՝ Նոր Տարի, Նոր Կյանք բերելով հայ արիներին…

Իսկ Արեգ ամսվա Արեգ օրը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, Բարի Աստվածը սանձում է Չարի Վիշապւին, որից հետո Գարնանամուտը լիարժեք մտնում է իր ընթացքի մեջ՝ նոր ուժ տալով արիադավան հայորդիներին…   Շարունակել կարդալ