Օրվա պահոցը. Մարտ 27, 2019

…ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե ԵԱՏՄ-ում էներգակիրների գները պետք է լինեն իրար մոտ կամ հավասար, ողջունելի է – Բայց դժվար թե Ռուսաստանի ու Ղազախստանի կողմից դիտարկվի որպես շահեկան… ԵԱՏՄ-ում ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահով – Իսկ մեր ազգային շահերով ո՞վ պիտի զբաղվի…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե ԵԱՏՄ-ում էներգակիրների գները պետք է լինեն իրար մոտ կամ հավասար, ողջունելի է: Ասել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Միաժամանակ, նշել է, որ այդ առաջարկը դժվար թե Ռուսաստանի ու Ղազախստանի կողմից դիտարկվի որպես շահեկան: «Դա շատ բարդ հարց է, որովհետեւ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ: Խոսքս հատկապես Ռուսաստանի ու Ղազախստանի մասին է: Ընդհանուր առմամբ, եթե էներգակիրները լինեն նույն գնի, դա կունենա իր դրական արդյունքը, օգուտները, բայց ԵԱՏՄ-ում ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահով»… Իսկ մեր ազգային շահերով ո՞վ պիտի զբաղվի

- Հայաստանում ապրանքների, հատկապես սննդի, համատարած թանկացումներն էլ հենց այս պատճառով էԱշխատավարձերի ուշացումը եւս այս պատճառով էՏնտեսության անշարժ՝ հետաճին խփող կարգավիճակը՝ նույնպեսԵթե ոմանք պատրաստ են հանդուրժենլ նոր 1900-ականների սովի ու մթության, կտրոնային համակարգով կյանքը (արդեն առանց համացանցային լայքերի)ապա շատերը հաստատ չէեւ վախենամ այս անգամ հեղափոխության թավշյա գույնը խիստ կարմիր է լինելու

………………………………………………………

Այսպես կոչված՝ հեղափոխված երկրի ու հեղափոխական հռչակած ժողովրդի շահերն ուղղակի պետական հայտարարություններով ու նեղընտանեկան հայաստանյան եւ միջազգային շրջագայություններով հնարավոր չէ պաշտպանելՎարչապետական սելֆիները այս կամ այն երկրի կամ միջազգային կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը…   Շարունակել կարդալ

Դեռ՝ ինչպես ավելի քան 25 տարի շարունակ… – Մարդու կենսագրությունն ավելի կարեւոր փաստաթուղթ պետք է ճանաչվի, քան նրա անձնագիրն է, պարտադիր պահանջվող մյուս փաստաթղթերը կամ մի հանգի՝ կարծես բոլորի համար գրված գովասանագովքագրերն ու պատվոգրերը… / Ժողովրդական մի ասացվածք էլ ասում է՝ «Ձու գողացողը ձի էլ կգողանա»…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Դեռ՝ ինչպես ավելի քան 25 տարի շարունակ…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մեզանում ցավոք դեռ կշարունակվեն ճշմարիտ, ուրեմնեւ պարտաճանաչ, իր պարտականություններն ու իրավունքները հավասարապես ճանաչող, դրանք հանրային, պետական ու ազգային իրավունքների տառին ու ոգուն համադրող պետական այրեր ընտրելու տվայտանքները…

Ազգային մտածողությունը, արդարադատության, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների ներդաշնակումը անձնական, հանրային, պետական ու ազգային ոլորտներում, չեն կարող «տեղավորվել» միայն իրավունքների հետեւողական դրսեւորումներով ու պահանջներով, ընդհանուր հաջողության համար երբեմն պարտականություններն ավելի շատ պետք է «տեղավորվել» անգամ մեր առօրյա գործերում…

Մարդիկ, որոնց իրավունքներն ի պաշտոնե կամ գործի բերումով քիչ ավելի շատ են, հնարավորություններն ավելի մեծ քան մյուսներինը, վստահաբար նրանց պարտականությունները նույն համաչափությամբ պետք է ավելացնեն պատասխանատվության զգացումը, առավել եւս դա պետք է հաշվի առնվի նրանց կողմից օրինազանցության դեպքում՝ պատասխանատվության ենթարկվելու ժամանակ…   Շարունակել կարդալ