Օրվա պահոցը. Ապրիլ 3, 2019

Փա՛ռք այն արդարադատությանը, որ վաղն է գալու… / Էս նոր հորջորջվող Հայաստանում նոր բաներ հնարելու, հայտարարելու խիստ կարիք են զգում – Արա բայց էսքա՜ա՜ա՜ն… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Արա բայց էսքա՜ա՜ա՜ն…

Էս նոր հորջորջվող Հայաստանում նոր բաներ հնարելու, հայտարարելու խիստ կարիք են զգում, եթե չասեմ՝ մոլուցք: Երեւի իսկապես հավատում են, որ եթե այդպես անեն, ապա մի բան արած կլինեն գոնե

Բայց այսպե՞ս, մոլագարա-հիվանդագի՞ն… Ինչքան տխմար պիտի լինել, որ  տգետի պես միակ ճշմարիտի հայացքով  արվի կամ ասվի մի բան, որը ապահովելու է ասողի խայտառակ կերպով մեր պատմության աղբանոցում հայտնվելը

«Արցախի մարդիկ», երեւի հետո էլ «Արցախի ազգ» կդառնան արցախահայերը, եթե այս խեղկատակությունը շարունակվի… Ստացվում է, շուտով մենք՝ հայերս, պիտի մտածենք՝ արդյո՞ք արժե ինչ-որ այլազգիների համար կռվել ադրբեջանցիների դեմ… ??? / Այսպիսի մի իրավիճակ կար դեռ ԽՍՀՄ-ում, երբ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը: Ռուսները եւ շատ այլ սովետական ազգերի ներկայացուցիչներ հարցնում էին, թե «ովքե՞ր են ի վերջո այդ ղարաբաղցիները, որ ընկել են հայերի ու ադրբեջանցիների արանքը եւ խառնում են եղբայրական սովետական երկու ազգերին»… Ոմանք էլ զարմանում էին, թե ինչու այդ փոքր ինքնավաչ տարածքի ղարաբաղցիների դեմ հայերն ու ադրբեջանցիները միասին չեն ելնում ու հարցը միանգամից փակում…

Ահա սրան են տանում երեւի նորից նոր հայաստանցիները… գուցե նո՞ր ԽՍՀՄ են ուզում կառուցել կամ մի նման մի այլ բան նոր եղբայրական, ասենք՝ ՍՍՄ՝ Սորոսի ստրուկների միություն…

Պարզապես ապշել կարելի է, եթե ազգային դեմք չունեն, գոնե ազգային պատմությունն էլ չգիտե՞ն… թե՞ միայն ֆլետչերական կամ նման մի այլ դպրոցի գիտելիքներն են հավաստի համարում…   Շարունակել կարդալ