Օրվա պահոցը. Ապրիլ 5, 2019

Հիշողության պատառիկ ոչ հեռու անցյալից…- Նաեւ Հովիկ Վասիլյանի կտրուկ, բայց արդար գրչի գործերից մեկը… – Եվս մեկ քաղաքական ռահվիրա հեռացավ – Փա՜ռք ազգային գործչին եւ նվիրյալ արորդուն… – Հայ Դատի մասին խոսելով, չեմ կարող չհիշել Շիրակ Գյունաշյանին… – Մարդի՛կ, խմենք Մա՛րդ մնացած Մարդկանց կենացը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հիշողության պատառիկ ոչ հեռու անցյալից… Նաեւ Հովիկ Վասիլյանի կտրուկ, բայց արդար գրչի գործերից մեկը

Հովիկ Վասիլյանը ժամանակին դժվար ընկալելի է եղել շատերի համար, քանզի ազգային անզիջում գործիչ էր, անգամ այնքան կտրուկ էր երբեմն, որ չէր ներում անգամ մտերիմների թեթեւ բացթողումները ազգային հարցերի մասին խոսելիս… Բայց որ նվիրյալ հայորդի էր ու վստահելի ընկեր, այլ խոսք լինել չի կարող:

Եթե ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ի մահապարտ տղաներն ինձ համար վրիժառության, արդար վրեժի ուսանելի օրինակ են, ապա Հովիկ Վասիլյանն ինձ համար քաղբանտարկյալի ամենավառ օրինակներից մեկն է…

Խորհրդային տարիներին  Հայաստանում գործում էին քաղաքական ընդդիմադիր ուժեր եւ դրանցում ընդգրկված հայորդիներն իրենց կայուն եւ կամային կեցվածքով հարգանք էին վաստակել նաեւ խորհրդային այլ ազգերի մոտ: Աքսորավայրերում հայ քակալանավորների մեծ մասը իսկապես հարգանքի էր արժանանում մյուս ազգերի քաղբանտարկյալների կողմից:

Ազգային Միացյալ Կուսակցությունից բացի, մեծ համբավ ուներ նաեւ Հայ Դատ կազմակերպությունը: Ես իհարկե շատերին անձամբ չեմ ճանաչել, սակայն միշտ հոգուս մեջ երախտապարտ եմ եղել, որ դաժան խորհդային տարիներին հայությունը այն քիչ ազգերից մեկն էր, որ տվեց զավակներ, ովքեր խորհրդային միակուսակցականության մսաղացին արժանի ընդդիմախոսներ եղան՝ անգամ իրենց կյանքի գնով…   Շարունակել կարդալ