Օրվա պահոցը. Ապրիլ 7, 2019

Այսօր Արեգ ամսվա Անահիտ օրն է՝ Աստվածամայր Անահիտի օրը, որը նաեւ Մայրության տոնն է…

Ապրիլի 7-ի ուշ երեկոյան միայն ավարտվեցին Մայր Անահիտին նվիրված տոնական միջոցառումները, որոնք կազմակերպել էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման կառույցները:

Տոնական սեղաններ էին դրվել առատ եւ գինեձոներ ու փառաբանումներ էին հղվում Անահիտ Աստվածուհուն եւ բոլոր Հայ Աստվածներին, Հայոց մայրերին, որ հազարամյակներ շարունակ եղել ու մնացել են հայ տղամարդու կյանքի ու գործի ընկերը, հավասարապես կիսելով նաեւ ազգի ու հայրենիքի համար մղված պայքարի ու բոլոր մարտերի զինակիցը…

Հայ արիների Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները քաղաքամայր Երեւանում եւ երկրի բոլոր մարզերում կատարեցին տոնական ու ծիսական արարողություններ՝ նվիրված Հայոց Աստվածամորը, ինչը նշանակում է Հայոց բոլոր մայրերին: Քանզի Մայր Անահիտը մայրության եւ պտղաբերումի Աստվածուհին է, ում դիմում են բոլոր մայրերը, կանայք ու աղջիկները՝ իրենց բոլոր իղձերի ու նպատակների համար….

Հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները ամենուր փառաբանել են Մայր Անահիտին, հայ մայրերին, ովքեր ի սկզբանե եղել ու մնում են հայ ընտանիքի ներքին հենասյունը, այն ամուր հիմքը, որից էլ կախված է ընտանիքի՝ տան ամրությունը…   Շարունակել կարդալ