Օրվա պահոցը. Ապրիլ 20, 2019

Հայ արիներն ու համախմբված արիադավան ազգայնականները նշեցին Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը…

Ապրիլի 20-ին հերթական անգամ Մեծամորի (Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տաճարատարածքում արեւածագը դիմավորեցին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները:

Այսօր արեւագալին մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ արեւամուտին, Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոներով:

Արիադավան հայերիս համար Զատիկը բնական տոներից է, երբ Մայր-Բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում նաեւ մարդկանց սրտերը: Առավոտյան ծիսակարգից եւ Մայր Անահիտին, Հայ Աստվածներին ուղղված ձոներգերից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ներկաներին բաժանեցին ավանդական կաթնահունց գաթաները: Եվ կրկին ըստ ավանդույթի, գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս եկավ, ինչը նշանակում էր՝ հաջողակի օջախում էլ երեկոյան կշարունակվի հիմնական տոնը: Իհարկե հայ արիներն ու հեթանոս ազգայնականները բոլորն էլ իրենց օջախներում կնշեն այս սրբազան տոնը՝ Զատիկը:   Շարունակել կարդալ