Օրվա պահոցը. Մայիս 9, 2019

Եռատոն.- Մայիսյան հաղթական տոներ – Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ… – Հիշելով, ավելի խրոխտ են գնում դեպի մեր նպատակների իրականացումը, Հայոց Գերնպատակը…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբմբումը ինչպես նախորդ տարի, այսօր եւս Եռատոնի (2-րդ աշխարհամարտի հայ հերոսների, Շուշիի  ազաքտագրման եւ Երկրապահի) օրերին հայտարարում են, որ հավերժից եկած ու հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթանակների, հաղթության, ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների

Եվ մեր պայքարի հաղթական ավարտը պետք է ազդարարվի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացումից հետո…

Սա վերստին նշում ենք, քանի որ այս ընթացքում շարունակվում են աշխարհի վերաբաժանման եւ նոր աշխարհակարգի ձեւավորման հերթական քայլերը

Եվ մենք հիշելով ու նշելով վերջին դարերում մեր հաղթանակները, որոնք բազմաբնույթ են եղել՝ ազատագրական, ինքնապաշտպանական կամ բարոյա-հոգեբանական, շարունակում ենք ոչ միայն նախնյաց գործը, այլ մեր սրբազան հոգիներին մասնակից ենք դարձնում իրենց իսկ սկսած եւ մեր նախաձեռնած այլ գործերին՝ հետեւելով հայ արիական հավատի Երկիր-Երկինք հոգե-ոգեղեն կապի ամրապնդմանն ու իրացմանը…

Լինելով ցեղակրոն հայեր, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները հայոց ոգիների հետ ավելի խրոխտ են գնում դեպի մեր նպատակների իրականացումը, Հայոց Գերնպատակը

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=189567115358947&id=100029169784366  – / Եռատոն.- Մայիսյան հաղթական տոներ – Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ… 08.05.2019թ./ Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում /   Շարունակել կարդալ

Մայիսյան տոներ.- Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Հայ արիները մասնակցեցին Եռատոնին…

Մայիսի 8-ի առավոտյան Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի անդամները Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչների հետ այցելել են մայրաքաղաքի Կարմիր բլուր պատմական տարածք, որտեղ կատարվել է արիադավան ծիսական արարողություն՝ նվիրված մայիսյան հաղթական տոներին:

Եռատոնի՝ 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների, Շուշիի ազաքտագրման եւ Երկրապահի օրերին նվիրված արարողությունները հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները համարում են յուրահատուկ հնարավորություն՝ փառահեղ նախնյած հոգիների հետ շփվելու համար…

Հայ Արիական Միաբանության Քրմական խորհրդի որոշմամբ՝ քրմի թեկնածուների մի խումբ էլ հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների մասնակցությամբնույն ծիսակարգով արարողություն է իրականացրել Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ:

Այնուհետեւ այդ խմբերը եւ այլ մասնակիցներ Եռաբլուրում միացան հայ արիների «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի ներկայացուցիչներին՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած կամավորական հայորդիներին եւ հայկական բանակի մարտիկներին:   Շարունակել կարդալ