Օրվա պահոցը. Մայիս 12, 2019

Տիեզերքը Արարչական Սիրո Արդյունք է… Տիեզերական Արարումները եւս Արարչի Սիրո դրսեւորումներ են… Եվ Տիեզերքում Իշխում է Սերը…- Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են… /1-5 – նյութին կից մի շարք հավելումներ, նաեւ՝ Արարիչ-Աստվածներ…/ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

* Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերքը Արարչական Սիրո Արդյունք է… Տիեզերական Արարումները եւս Արարչի Սիրո դրսեւորումներ են… Եվ Տիեզերքում Իշխում է Սերը… Առանց այդ Սիրո՝ Բարի Ուժը վերածվում է Բիրտ Ուժի, Արարումը՝ Ավերումի…

Եվ ինչպես ասում են՝ Աստված Սեր է, եւ Նա չի՛ կարող սիրել կեղծերինն ու քծնողներին… Եվ դրա համար էլ Հայ Արիական իմաստությունն ասում է՝ մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ… Այն աստվածները, որ վախ են սերմանում՝ չե՛ն կարող Բնածին լինել… Դրանց մարդիկ են ստեղծել արհեստականորեն՝ իրենց նպատակների համար… Ուրիշ մարդ է Աստվածասերը, բոլորովին այլ է՝ աստվածավախը… Աստծուց պիտի վախենան միայն Տիեզերական Արդարության Օրենքները խախտողները, նրանք Երկնքում կարժանանան իրենց հասանելիքին (երբ Երկիրը շուտով դուրս գա չարի տիրույթից, նաեւ Երկրում կարժանանան)… Տիեզերքի դեմ խաղ չկա…
……………………………………………….

Եզակի է Հայ Աստվածային Համակարգը, որտեղ Ռազմի եւ Զորության Աստված Վահագնի ու Սիրո Աստվածուհի Աստղիկի Արարչահաճ Զույգ լինելը մեր Աստվածային Համակարգի համար ամրագրել է Բ(Ա)րի Ուժի Առաջնորդությունը, միաժամանակ ամրագրելով, որ մեր Աստվածային Համակարգում չի կարող լինել Չ(Ա)րի, Չար Ուժի կամ ինչպես ընդունված է ասել՝ Ընդերքի Աստված… իսկ Սպանդարամետը՝ միայն երկրային երեւակայության հետեւանք է, ինչպես հետագայում շատ այլ Աստվածների հայտնվելը Հայոց Դիցարանում…

Հայ Աստվածները Ութն են, ինչպես Հավերժության Տիեզերանշանի խորհրդանշական պատկերի թեւերը… Աստվածահայր Արա, Աստվածամայր Անահիտ (որ նաեւ Պտղաբերության Աստվածուհին է), Ռազմի ու Զորության Աստված Վահագն, Սիրո Աստվածուհի Աստղիկ, Արդարադատության Աստված Միհր, Ողջախոհության Աստվածուհի Նանե, Իմաստության եւ Դպրության Աստված Տիր, Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուր:

Դառնանք Հայ Աստվածներին, Ստանանք մեր Աստվածների Սերը՝ որ Արարչից է գալիս եւ միմյանց փոխանցենք այդ Սերը՝ Սիրո Լույսը՝ Ազգովի… Եվ Բ(Ա)րի Ուժի Առաքելությունը եւ Առաջնորդությունը կվերադառնա ու կզորացնի Հային ու Հայքին…www.hayary.org

* * *

1. Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…………………………………………………………

«Տիեզերապատում» շարքով արդեն որոշակիորեն ներկայացրել եմ Տիեզերածնության եւ Տիեզերակարգի, Տիեզերքի Միակ Տիրոջ՝ Արարչի, Հայ Աստվածների, Հայ Արարչածին Տեսակի՝ Ազգ-Մարդ, Հայոց Տիեզերաազդակ Հայրենիքի եւ այլ Արարումների ու Բնածին երեւույթների Տիեզերախորհուրդ մնկնաբանությունները…   Շարունակել կարդալ