Ամսվա պահոցը. Հունիս 2019

Ուշադրությու՛ն. – Մի պատմություն, որ չպե՛տք է կրկնվի… Մեր բանակի դեմ վաղուց են դավադիր քայլեր նախաձեռնվել…

Վտանգը անչափ մեծ է, երբ միջազգայինը գերակա է ազգայինի նկատմամբ, երբ քաղաքացիական հասարակարգը ապազգայնանալով ստորադասում է ազգային արժեհամակարգը, երբ ՀՀ քաղաքացին փորձում է ոչնչացնել ՀՀ բնիկ-բնակիչ հայ մարդուն, երբ անդիմագիծ եւ անասելիք քաղաքական եւ հանրային ուժերը ամեն գնով կասեցման են տանում պետական քաղաքականության ազգային բնույթը, երբ անգաղափար պետությունը վեր է դասվում հայի գաղափարախոսական առանցք՝ հայրենիք հասկացողությունից…

Այս իրավիճակում վտանգն իրապես մեծ է, լռելն էլ՝ վտանգավոր.…

Եվ այդ վտանգը սողոսկել է ամենատարբեր ասպարեզներ:

Ահա այն ոլորտը, բանակը, որտեղ եւս շուտով կփորձեն իրենց քթները խոթել հայ հարջորջվող դրամաշնորհակերները, որ սեփական կյանքն են բարելավում այս կամ այն մութ ու ավերիչ ուժերին ծառայող փողատու ուժերից սնվելով…

Իսկ մեր ներքին կյանքի պաշտպան ոստիկանությունն այլ խնդիրներով է զբաղված… Իր առկա գործելաոճի շարունակականության դեպքում այն կապապետականացվի հիմնովին, որը ոստիկանական համակարգը կվերածի վերնախավային դասակարգի թիկնազորի կարգավիճակն սպասարկողի, ինչն էլ կհանգեցնի երկրի ներքին կայունության խարխլմանը եւ պետականության արագընթաց թուլացմանը…

Իհարկե հայկական զինուժի դեմ նույնպես դավադիր գործողություններ են փարձարկվում, սակայն մեր բանակը դեռ ամուր է եւ առայժմ կարողանում է պատասխան տալ բանակաքանդությամբ տառապող ազգադավներին… Բայց չի բացառվում, որ դրամաշնորհակերները շոտով այլ քայլի կդիմեն՝ կանցնեն մեր երկիրը բանակ չունեցող երկրների շարքերն անցնկացնելու քարոզմանը…  Շարունակել կարդալ

Հայերն աշխարհում – Ծպտյալ հայերն ու Արեւմտյան Հայաստանը (նաեւ հայկական բռնազավթված մյուս տարածքները)…

Այս թեմային քանիցս անդրադարձել է Հայ Արիական Միաբանությունը, ինչը շատ կարեւոր հանգամանք է Արեւմտյան Հայաստանի ազատագրության հարցում եւ առհասարակ Հայ Դատի շրջանակներում…

Հաճախ են հրապարակվում թվեր, թե հայերի ընդհանուր քանակն աշխարհում 10, 14, մինչեւ 20 միլիոնի է հասնում, որտեղ ներառված են նաեւ ծպտյալ հայերի մոտավոր հաշվարկները…

Սակայն պետք է այս խնդիրը դիտարկել ոչ միայն թուրքերի մեջ հայեր «փնտրելով», այլ դա պետք է անել նաեւ Թուրքիայում բնակվող այլ ազգերի մեջ, սկսելով քրդերից, հույներից, ալեւիներից եւ այլն… հատկապես քրդերից, որոնք մեծ թիվ են կազմում Արեւմտյան Հայաստանի տարածքում… Սա անչափ կարեւոր հարց է, քանի որ տարածաշրջանում Քրդստան ստղծելու ծրագիրը դեռ ուժի մեջ է, ինչին Հայ Արիական Միաբանությունը եւս անդադարձել է…

Մենք համոզված ենք, որ ներքոնշյալ հոդվածում «02 հայտնի կոդը կրող ավելի քան 4.5 մլն մարդ կա» տեղեկությունը վերջնական չէ, ծշտյալ հայերն ավելի շատ են…   Շարունակել կարդալ

Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ… / Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր

Այցելե՛ք եւ օգտվե՛ք համացանցի (ֆեյսբուքյան) այս էջերից…

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր

* Ծանոթություն –  http://www.hayary.org/wph/?p=2223Արմենուհի Արտավազդի Մելքոնյան

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* Ծանոթություն – http://www.hayary.org/wph/?p=33Արմեն Վանի Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վանատուրը Հայոց հյուրընկալության, Հայոց օջախների Աստվածն է…

Մայիսյան այս տոնը որոշվել էր տոնել հունիսի սկզբին, չնայած հիմնականում նշվում է մայիսի կեսերին, կարծես միավորվելով հայ ընտանիքի տոնի հետ, որը մեր երկրում նշվում է 2011թ.-ից:

Սակայն այս անգամ Վանատուր Աստծո տոնը նշվեց հունիսի 1-ին, երբ աշխարհը պաշտոնապես նշում է երեխաների օրը, քանզի Վանատուրը նաեւ հայ օջախների Աստվածն է եւ հովանավորելով մեր ընտանիքներին՝ ապահովում է գալիք սերնդի, մեր երեխաների կյանքն ու ապագան:

Գարուն-ամառը բերք ու բարիքի լիության ժամանակ է եւ հայ արիները, որ իրենց հյուրընկալ դռները միշտ բաց են պահում հյուրի առջեւ, այս ընթացքում ավելի առատորեն են փառաբանում Վանատուր Աստծուն, որ հայ օջախները, ընտանիքները միշտ առատության մեջ լինեն եւ շարունակեն կայուն ու հյուրընկալ մնալ:   Շարունակել կարդալ