Օրվա պահոցը. Հունիս 1, 2019

Վանատուրը Հայոց հյուրընկալության, Հայոց օջախների Աստվածն է…

Մայիսյան այս տոնը որոշվել էր տոնել հունիսի սկզբին, չնայած հիմնականում նշվում է մայիսի կեսերին, կարծես միավորվելով հայ ընտանիքի տոնի հետ, որը մեր երկրում նշվում է 2011թ.-ից:

Սակայն այս անգամ Վանատուր Աստծո տոնը նշվեց հունիսի 1-ին, երբ աշխարհը պաշտոնապես նշում է երեխաների օրը, քանզի Վանատուրը նաեւ հայ օջախների Աստվածն է եւ հովանավորելով մեր ընտանիքներին՝ ապահովում է գալիք սերնդի, մեր երեխաների կյանքն ու ապագան:

Գարուն-ամառը բերք ու բարիքի լիության ժամանակ է եւ հայ արիները, որ իրենց հյուրընկալ դռները միշտ բաց են պահում հյուրի առջեւ, այս ընթացքում ավելի առատորեն են փառաբանում Վանատուր Աստծուն, որ հայ օջախները, ընտանիքները միշտ առատության մեջ լինեն եւ շարունակեն կայուն ու հյուրընկալ մնալ:   Շարունակել կարդալ