Օրվա պահոցը. Հունիս 18, 2019

Ուշադրությու՛ն. – Մի պատմություն, որ չպե՛տք է կրկնվի… Մեր բանակի դեմ վաղուց են դավադիր քայլեր նախաձեռնվել…

Վտանգը անչափ մեծ է, երբ միջազգայինը գերակա է ազգայինի նկատմամբ, երբ քաղաքացիական հասարակարգը ապազգայնանալով ստորադասում է ազգային արժեհամակարգը, երբ ՀՀ քաղաքացին փորձում է ոչնչացնել ՀՀ բնիկ-բնակիչ հայ մարդուն, երբ անդիմագիծ եւ անասելիք քաղաքական եւ հանրային ուժերը ամեն գնով կասեցման են տանում պետական քաղաքականության ազգային բնույթը, երբ անգաղափար պետությունը վեր է դասվում հայի գաղափարախոսական առանցք՝ հայրենիք հասկացողությունից…

Այս իրավիճակում վտանգն իրապես մեծ է, լռելն էլ՝ վտանգավոր.…

Եվ այդ վտանգը սողոսկել է ամենատարբեր ասպարեզներ:

Ահա այն ոլորտը, բանակը, որտեղ եւս շուտով կփորձեն իրենց քթները խոթել հայ հարջորջվող դրամաշնորհակերները, որ սեփական կյանքն են բարելավում այս կամ այն մութ ու ավերիչ ուժերին ծառայող փողատու ուժերից սնվելով…

Իսկ մեր ներքին կյանքի պաշտպան ոստիկանությունն այլ խնդիրներով է զբաղված… Իր առկա գործելաոճի շարունակականության դեպքում այն կապապետականացվի հիմնովին, որը ոստիկանական համակարգը կվերածի վերնախավային դասակարգի թիկնազորի կարգավիճակն սպասարկողի, ինչն էլ կհանգեցնի երկրի ներքին կայունության խարխլմանը եւ պետականության արագընթաց թուլացմանը…

Իհարկե հայկական զինուժի դեմ նույնպես դավադիր գործողություններ են փարձարկվում, սակայն մեր բանակը դեռ ամուր է եւ առայժմ կարողանում է պատասխան տալ բանակաքանդությամբ տառապող ազգադավներին… Բայց չի բացառվում, որ դրամաշնորհակերները շոտով այլ քայլի կդիմեն՝ կանցնեն մեր երկիրը բանակ չունեցող երկրների շարքերն անցնկացնելու քարոզմանը…  Շարունակել կարդալ