Օրվա պահոցը. Հունիս 20, 2019

Ինչ կարող ես անել, երբ այս աշխարհում դեռ քանակն է որոշողը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Քանակ, որ բնորոշում է – ամբոխը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը… ամբոխահաչությունը…

Քանակից միայն մի լավ բան կարելի է ստանալ մեր ժամանակներում՝ պեղե՛լ որակ… որից հետս կսկսվի ՀԱՏՈւԿ-ության համախմբումն ընդդեմ ՀԱՍԱՐԱԿ-ության…

Միշտ զարմացել եմ, թե մարդիկ ինչպես են համախմբվում մի անվան շուրջ, որն իր մեկնաբանությամբ արդեն իսկ վիրավորում է… ինչպես կարելի է միավորվել հասարակ, պարզունակ… գրեթե անմեղսունակ ձեւակերպման շուրջ: Տեսնես այդ վիրավորանքը՝ «հասարակություն» կոչվածը, առաջինն ու՞մ մտքով է անցել ստեղծել

Պատասխանը պարզ է դառնում, երբ ոչ այնքան հեռու պատմա-քաղաքական ետքայլ ես անում…

Ազգը. ազգայինը, ազգայնականությունը ոչնչացնելու ճանապարհին այլեւս չէր բավարարում ժողովուրդ եւ ժողովրդավարություն «ստեղծելու» ջանքերը, իսկ ազգամերժության ճանապարհին դրանց լրացնող ամբոխը եւ ամբոխավարությունը հետզհետե նվաստացուցիչ երանգներ էր ձեռք բերել… Եվ ահա, իբր ոչ վիրավորական նոր ձեւակերպումներ ի հայտ եկան՝ հասարակություն եւ հասարակական գործիչ (ըստ բառամեկնության՝ պարզունակ գործիչ)… Բազմազանության համար նաեւ հանրություն եւ հանրային գործիչ «ստեղծեցին», սակայն դա մեծ բան չփոխեց ըստ էության…

Եվ այսօր հասարակական ու հանրային դեմքերը, որոնց մի մասը օտարածին «ակտիվիստ» եզրը նաեւ որդեգրեց, օտարների դրամաշնորհների կաշառատվությամբ շարունակում է փակել ազգայինի եւ ազգայնականության, նաեւ հայրենիքի ու հայենասիրության ճանապարհը… Այստես նաեւ մարդու եւ հակամարդու կռիվը կա…

Ուստի՝ ժամանակն է ներազգային ու միջազգային ՀԱՍԱՐԱԿ-ության դեմ ամբողջ ուժեվ կանգնել ազգային ՀԱՏՈւԿ-ությամբ, որի դեպքում քանակը կամ քաշը կարեւոր չի լինի այլեւս… – www.hayary.org

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ