Օրվա պահոցը. Հունիս 21, 2019

Ոջախոհության Աստվածուհու տոնն է – Հայ արիները նշեցին Հայ Աստվածուհիներից Նանեի տոնը…

Այսօր Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը հերթական անգամ տոնեցին մեր երեք Աստվածուհիներից՝ Նանեի տոնը:

Հայ արիների Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Արցախում՝ ազատագրված տարածքներից Կովսականի տարածքում, Արաքս գետի ափին արիադավան ծես կատարեցին՝ փառաբանելով ողջախոհության Աստվածուհուն:

Ծեսը սկսվեց Նանե Աստվածուհուն ուղղված ձոներգով, իսկ ծիսակատարությունից հետո, ավանդույթի համաձայն խաղեր կազմակերպվեցին՝ ստուգելու ներկաների իմացականությունը, ողջախոհությունն ու զգոնությունը: Ապա տոնախմբությւն կազմակերպվեց եւ ներկաները համտեսեցին հայկական խոհանոցի ուտեստներն ու խմիչքները, մրգերն ու քաղցրեղենը:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Նանե Աստվածուհուց տիեզերահաս ողջախոհություն խնդրեցին՝ իրենց կամքն ու մտածողությունը զորացնելու, ի նպաստ ազգի ու հայրենիքի գործադրելու համար:

Հայ արի քրմերը կրակի շուրջ կատարեցին իրենց ծիսական պարը՝ ի փառս Նանե Աստվածուհու, ապա փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայոց Աստվածներին բոլոր:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

Արցախ-Կովսական-Երեւան / 21.06.2019թ.