Օրվա պահոցը. Հունիս 23, 2019

Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում – Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման… (Արմենուհի Մելքոնյան) – Ռուս-վրացական հարաբերությունների սրացումները…

 a.melqonyan@hhpress.am 

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին անդամակցում են երկու տասնյակից ավելի երկրներ, վաղուց էր նախատեսված անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում, սակայն այն որոշակի արտաքին ուժերի (ըստ որոշ միջազգային վերլուծաբանների), ինչպես նաեւ վրացական արմատական ընդդիմության կողմից հենց սկզբից գործածվեց ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը մեծացնելու համար՝ փողոցներում անկարգություններ հրահրելու եւ հակառուսական կոչեր հնչեցնելու միջոցով։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառաբանությամբ, որը ներկա էր եղել Թբիլիսիում անցկացվող վերոնշյալ վեհաժողովի նիստին։ Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին եւ ներկաներին ռուսերենով ուղերձ հղել։
Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակվեր մինչեւ հունիսի 23-ը։   Շարունակել կարդալ

Հայ կնոջը վաղուց փորձում են հանել ավանդական ընտանիքի դեմ, երեխաներին էլ՝ ծնողների… Հիմա էլ հայ տղամարդուն են հանելու՞ իր ընտանիքի դեմ, կնոջ դեմ. թե՞… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ ընտանիքներում էլ են փորձում խրամատներ փորել, ընտանիքի անդամների միջեւ սահմաններ դնել 

Միեւնույնն է՝ չի՛ ստացվելու… Հայի Արարչակնիք Գենետիկ Ծածկագիրը հնարավոր չէ դրամաշնորհներով բացահայտել…

Հայ կնոջ «ազատագրության» խնդիրը

Հայ կինը ուժեղ է եւ արժանապատիվ: Նա կարիք չունի օտարահաճ ողորմածության: Հայ կնոջ «ազատագրության» հարցը մենք հենց ա՛յս բարդույթների ու դրանց վերապրուկների վերացումն ենք հասկանում միայն եւ ոչ ուրիշ բան

Աստվածամայր Անահիտին, Նանե եւ Աստղիկ Աստվածուհիներին պաշտող հայը չի կարող կնատյաց կամ կնոջը անտեսող լինել, Հայ Աստվածների համաչափ ու հավասարաչափ համակարգը ի սկզբանե իջեցվել է Հայաստան-հայությանը…

Ինչպես հայտնի է, մարդկային տեսակը կազմված է երկու սեռից՝ արու եւ էգ՝ քանակապես գրեթե հավասար միմյանց: Քանակական այս հավասարությունը շատերի, մասնավորապես՝ կանանց շրջանում, մղում է պահանջելու նաեւ որակական եւ մեխանիկական հավասարություն՝ դրսեւորված կենցաղում, օրինական դաշտում, հասարակական ու քաղաքական կյանքում, ընտանիքում, ընդհուպ մինչեւ՝ սեռական հարաբերություններում (համասեռամոլ կանանցից կազմված «ընտանիքներ») եւ այլն:   Շարունակել կարդալ