Ամսվա պահոցը. Հուլիս 2019

Ո՛չ ստամբուլյան կոնվենցիային – Ստամբուլում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի կոնվենցիան պարունակում է մի շարք ազգային ու ավանդական արժեքները նսեմացնող վտանգներ… / Ո՛չ ասենք Հայաստանում Սորոսի ծրագրերին…

Մենք տե՛ր ենք մեր Հավիտենարժեք Տիեզերահաս Սկզբունքներին… Մենք տե՛ր ենք մեր ավանդական արժեքներին ու սովորութական իրավունքներին…

Մեր տասնյակ հազարամյակների չգրված օրենքները ցայսօր կայուն ու արդիական են կյանքի բոլոր ոլորտների համար, ազգային են ու մարդկային-համամարդկային… Մինչդեռ ամենօրյա փոփոխվող ու անավարտ ձեւակերտմամբ մնացող միջազգային օրենքները այդպես էլ անկայուն են մնում` գրվում են ու գրվում, ապազգային են եւ հակամարդկային… առավել եւս՝ հակաստվածային…- www.hayary.org 

https://www.facebook.com/stopsorosArmenia/ – Stop Soros Armenia

* * * 

Ո՛չ ստամբուլյան կոնվենցիային

Արա Զոհրաբյան started this petition to ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

11.05.2011թ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան պարունակում է հետեւյալ վտանգները՝   Շարունակել կարդալ

Ամուլսար – նոր ծավալումներ… – Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է – բախում ոստիկանների հետ… «Լիդիան Արմենիա»-ն իր հերթին պաշտպանվում եւ պարզաբանում է…

http://www.armecofront.net/amulsar/grounds-for-stopping-project-in-amulsar/Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը նամակ ՀՀ կառավարությանը

http://ecolur.org/hy/news/amulsar/-/11234/Ամուլսարի հանքը Հայաստանում. կառավարությունը պետք է խուսափի շրջակա միջավայրի եւ  մարդկության համար հնարավոր աղետից

https://mediamax.am/am/news/society/14099Ամուլսարի հանքավայր՝ մտահոգությունները եւ Գեոթիմի պատասխանները

http://nt.am/am/news/256140/?fbclid=IwAR3pz50T9jRNYCcINrdIOefE_9Oi8lAaCilFgVbpZDhfUMfFutLJ4Xr4YLkԱհա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ եւ ֆոտոշարք)

https://armeniasputnik.am/society/20190713/19594026/larvats-iravijak-amulsarum-inchu-en-mardkanc-tarel-vostikanutyun.html  – Բնապահպան-ակտիվիստները թույլ չեն տալիս, որ քննիչն ու փորձագետները մուտք գործեն Ամուլսարի հանք /տեսանյութ/

Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է։ Ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին եւ Ամուլսարի պաշտպաններին։

/2019թ., 13 հուլիսի/ 17:00-ի դրությամբ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, փորձագետները եւ ոստիկանների մեծ մասը գնացել է։ Դեպի Ամուլսար գնացող ճանապարհները փակ են։

15։ 20 Ջերմուկի բնակիչները քննիչ Գեղամյանի առաջ պայման են դրել. կասեցնել Լիդիանին տրված թույլտվությունը եւ 2-րդ պայմանը՝ այս եւ/կամ այլ համալիր փորձաքննությունների շրջանակներում իրականացվի համայքների մասով սոցիալ-տնտեսական փորձաքննություն, գնահատում եւ տեղացիների կարծիքը հաշվի առնվի։   Շարունակել կարդալ

1. Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը… Մինչքրիստոնեական հայատառ արձանագրություն / 2. Մի մոռացված պատկերաքանդակի պատմություն… 3. Տիրի պաշտամունքը եւ նախամաշտոցյան գրերը…

http://www.hayary.org/wph/?p=3113 – Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել (Հայոց տառեր՝ Բոլիվիայի հնագույն գտածոներում)…

http://www.hayary.org/wph/?p=4441#more-4441 -Տիր Աստծո խորհուրդը եւ պատմության մշուշոտ էջերը - Գրիգոր խավարիչը որոշեց առաջինը ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայի իմաստությունն ու հանճարըՀայ Քրմերը Հայ Աստվածների խոսքը փոխանցել են հայությանը

http://www.hayary.org/wph/?p=5864  «Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

http://aregnapayl.am/hy/old-faith/tir-ew-mashtots-dprowtyan-astvatse-ew-greri-steghtsoghe.html Տիր և Մաշտոց. դպրության աստվածը և գրերի ստեղծողը …

Մաշտոցի տեսիլը (հայոց գրերի), կարելի է ասել, համադրելի է երազին։ Հեթանոսու­թյունից դեռեւս լրիվ չկտրված հայի պատկերացումներում երազները պիտի ուղարկվեին «երազացույց» Տիր Աստծու (ճիշտը՝ Հայոց իմաստության Աստծու) կողմից։ Եվ ո՞վ կաող էր լինել տե­սիլի առաքողն ու հեղինակը, եթե ոչ գրչության Աստված Տիրը։ Երազացույց եւ երազահան Աստվածն իր գործը հանձնում էր իր այդ ժամանակի հաջորդին՝ քրիստոնեա­կան սրբին։ Նա պետք է ոչ միայն գրերն ուղարկեր իր երազային աշխարհից, այլեւ որպես երազահան՝ մեկնաբաներ դրանք ու հետագա կիրառության ուղի­ներ ցույց տար՝ այն, ինչ իրականացրեց Մաշտոցը

http://www.hayary.org/wph/?p=800Հայոց այբուբենը՝ աստվածային ուղերձ համայն մարդկությանը

* * *

Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը

- …Հարց է առաջանում, եթե նախաքրիսոնեական շրջանում հայերն իրոք ունեցել են գիր եւ գրականություն, ապա ինչպե՞ս է, որ դրանից ոչ մի պատառիկ չի հասել մեզ: Հարցին պատասխանելու համար չպետք է մոռանալ գրի ու գրականության սահմանափակ գույությունը նախաքրիստոնեական շրջանում եւ քրիստոնեության կատաղի անհանդուրժողականությունը հին Հայաստանի ու նրա մշակույթի նկատմամբ, որը Հայաստանում հասած է եղել մոլեգնող չափերի.Գրիգոր Լուսավորչի եւ թագավորական հրամանով ու զորաբանակներով ամենուր հեթանոսական տաճարների հիմնահատակ կործանում, տաճարական ունեցվածքի բռնագրավում եւ ոչնչացում, մահապատիժ եւ հալածանք: Այս պարագայում զարմանալի կլիներ, եթե հնագույն Հայաստանի մշակույթից, առաջին հերթին գրից ու գրականությունից որեւէ բաներ հասներ: Իսկ ինչ էլ որ հասել է, սոսկ պատահական, եւ չի նկատվել ժամանակին

- Կառավարական բանակն ունեցել է 7800 զինվոր, իսկ քրմապետ Արձանի բանակը՝ 6946 զինվոր: Քրիստոնյաներին մեծ դժվարությամբ է հաջողվել հաղթել Արձանի բանակին: Ճակատամարտում սպանվել է 1038  հոգի, որոնց մեջ նաեւ քրմապետ Արձանը եւ իր որդին: Անհիմն չէ, երբ Լեոն գրում է. «Նոր կրոնի ամենահզոր հակառակորդը դարավոր անցյալն էր, եւ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես եւ նրա հաջորդները, ամեն խստությամբ զինվեցին այդ անցյալի դեմ

- Քրիստոնեությունը հայոց հին հավատքի նկատմամբ անհաշտ գտնվեց ոչ միայն իր հաստատման արյունոտ պայքարում, այլեւ նրանից հետո նույնպես: Հայտնի է, որ նա շարունակեց անհաշտ պայքարել նրա դեմ. ոչ միայն հին հավատքը, այլեւ քրիստոնեական դոգմատիկ կանոններից փոքր-ինչ շեղումը դիտվել է որպես աղանդավորություն: Իսկ թե ինչպիսի դաժանությամբ են վարվել այդպիսիների հետ, այդ մեզ հայտնի է եկեղեցական ժողովուրդների կողմից ընդունած կանոններից. կտրում էին աղանդավոր համարվածների ձեռքերի եւ ոտքերի ջլերը եւ աղվեսադրոշմ խարանում ճակատին: Ստեղծված այդպիսի իրադրության մեջ կարո՞ղ էր մեկը համարձակվել հեթանոսական գիրք կամ գրություն պահել իր մոտ

- Մի ազգ, որն ստեղծել է դպրության, գիտության ու արվեստի Աստված (իրականում՝ Աստվածներին Տիեզերքի Արարիչն է Արարել… ), նա անպայման ունեցել է գիր եւ դպրություն: Եթե հեթանոս հայերը գիր եւ գրականություն չունենային, գրի եւ դպրության Աստված չէին ստեղծի…

Ահա թե ինչու հայոց հնագույն ժամանակաշրջանից գրավոր ցուցանյութեր պահանջողները շատ խստապահանջ չպետք է լինեն: / Հին հայ մատենագիրները նախամեսրոպյան հայ գրականության փաստի վրայով լռությամբ են անցնում, որովհետև նրանք որպես քրիստոնյա մատենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել որպես բարբարոսական շրջան եւ հին հայկական ողջ մշակույթը կապել միայն քրիստոնեության հետ, իբր թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր տգիտությունը եւ խավարը, եւ հենց քրիստոնեությունն էր, որ եկավ հայերին «լուսավորելու»…

…………………………………………………………

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում պատմաբան Աշոտ Աբրահամյանի նախամաշտոցյան հայ գրչությանը նվիրված աշխատությունից մի հատված, որում հեղինակն ապացուցում է նախամաշտոցյան գրի առկայությունը եւ ներկայացնում այն բոլոր պատճառները, թե ինչու այդ գրերը մեզ չեն հասել, եւ թե ինչպես են դրանք վերացվել եկեղեցու կողմից:   Շարունակել կարդալ

Ինչու՞ չեն ազգային ու մարդկային իրավունքներով փակվում հակահայ պիղծ ու ստոր, բանսարկու բերանները… Ի՞նչ է մեր նմաններին ի վերջո ոչ իրավական քայլերի՞ են մղելու… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Մեր կառույցը, ցավոք, չունի բավարար միջոցներ, որպեսզի պարբերաբար դատավարություններ սկսի, փաստաբաններին եւ իրավապաշտպաններին վճարի, նաեւ օտար դրամաշնորհ-կաշառատվության եւ մեր երկրում բնակվող ՀՀ քաղաքացի հորջորջվող ոմանց կաշառակերության դեմ… եւ այլն, այլապես դա վաղուց իրականացրած կլիներ եւ բազմաթիվ դատեր ավարտված կլինեին արդեն…

…………………………………………………….

Ինձ այլեւս շատ քիչ բան է զարմացնում այս կյանքում, չնայած ներսից այնուամենայնիվ երբեմն զայրացնում է: Այն, որ այս մարդապիղծ, ազգամդավ ու աստվածամերժ աշխարհում դեռ բավականաչափ ՄԱՐԴ մնացած մարդիկ կան, դա էլ չի զարչմացնում՝ Արարչակնիք ՄԱՐԴ-ու ԳԵՆ-ը, այնուամենայնիվ, դիմադրող ուժ ունի այս ամենի նկտտմամբ, հատկապես ՀԱՅ-ի (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) Գենը…

Անգամ օտար գենետիկներն են զարմացած, որ ՀԱՅ-ի ԳԵՆ-ը շուրջ 8 հազար տարվա (այսքան են դեռ կարողացել ուսումնասիրել) ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել՝ նախնական որակներով…

ՀԱՅ-ի ԳԵՆ-ը իր որակները կարղացել է վերարտադրել անգամ իր պատմության ամենադաժան ժամանակներում, երբ գենախեղումները պարտադրված էին բռնությամբ եւ զանգվածային բնույթ էին կրում…

Հիմա դառնանք մեր օրերին, զանգվածային բռնի գենախեղումներ եւ պղծություններ չկան օտարների կողմից, անկախ պետություն ունենք եւ երկիրը պաշտպանող բանակ, բայց այդ օտարը մեր ներսի օտարների հետ  փորձում է «ներազգային զանգվածակյին գենախեղումներ եւ պղծություններ» մոգոնել միջազգային դավադիր նպատակներով…   Շարունակել կարդալ

Ով քնած է՝ արթու՛ն կացեք…- Սեւանն էլի վտանգի մեջ է… – Հայկական Բնաշխարհի 3 կարեւորագույն լճերը՝ Վան-Ուրմիա-Սեւան, ստորգետնյա բնաշղթայով կապված են միմյանց եւ սա իրականություն է…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ով քնած է՝ արթու՛ն կացեք

Ավերում ենք Հայաստանի բնաշխարհը, այդպես էլ չհասկանալով, որ այն հայի ներաշխարհն է՝ հայի բնազդ-բնությունը՝ ներքին էությունը…. Ազգի եւ Հայրենիքի (Բնատեսակի եւ Բնատարածքի) միջեւ արարչակնիք կապ կա եւ մեկն առանց մյուսի ամբողջականության տկարանում է… / …Մենք տասնյակ հազարամյակներ շարունակ չկործանվեցինք, ամենադաժան փորձություն-փորձանքներով անցնելով, եւ չենք կործանվի այսուհետ էլ, եթե իհարկե ինքնակործանման ճանապարհը չբռնենք,,,

Հայկական Բնաշխարհի 3 կարեւորագույն լճերը՝ Վան-Ուրմիա-Սեւան, ստորգետնյա բնաշղթայով կապված են միմյանց եւ սա իրականություն է… – Այդ կապը օգնում է լճերին դեռ փրկել միմյանց, եւ որեւէ մեկի կործանումը սարսափելի կլինի բոլորի համար, դիցուկ՝ Սեւանի կործանումը ոչ միայն կկործանի Հայաստանը, այլեւ Հայկական Բնաշխարհի մեծ մասը

https://www.lragir.am/2019/07/03/456983/?fbclid=IwAR17XYkUAFvRXFzJy4WKT8ObPBjbqmE9PIyTqNwhqJf3Hdxb40tdhkixeHA  - Եթե մենք կորցնենք Սեւանը, Հայաստանի վրա էլ կարող ենք խաչ քաշել…/ Երբ մենք ասում ենք, որ բնապահպանական անվտանգությունը իր կարևորությամբ Հայաստանի համար հավասար է ռազմական անվտանգությանը, շատերը չեն լսում։ Սևանա լիճը բնապահպանական անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, եթե մենք կորցնենք Սեւանը… 

http://www.hayary.org/wph/?p=6864  – Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը (2-րդ մաս) – Երբ ազգային արժեքի սահմանը… 6 մ է… 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով – հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել… Ինչու՞ է անհրաժեշտ «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել – Ի՞նչ գործառույթներ կան, որոնք պարկի շրջանակներում հնարավոր չէ իրագործել (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Նախապապս որ անում էր, միջազգայի՜նն ուր էր…   Շարունակել կարդալ

Ընդդեմ Ազգային Հավատի դեռ կան գենախեղ հայ կոչվող մարտնչողներ, որ իրենց մեջ չեն կարողանում հանգստացնել օտարի խառնարյունությունը… Գոնե մեկ անգամ պիտի պատասխանել մարտնչող տգիտությանը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս եւ նման տգիտությունները վաղուց մեռած են… Սակայն չգիտես ինչու դեռ ստվերի պես հայտնվում են նոր տգետներ ու տխմարներ… Հակահայ որոշակի մամուլի հետույքն էլ բաց է նման տխմարներին տեղավորելու համար…

http://www.hayary.org/wph/?p=3497 – Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը Հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետ… Դարվինի տեսությունը եւս կապ չունի մարդու, առավել եւս հայի հետդա կապիկների ու կապկանմանների մասին է… 

Իսկ հայի պատմությունը գնում է դեպի մոլորակի հիմքը, ավելին՝ տիեզերքի արմատ-ակունքը… Հայ Տեսակն իր Աստվածների հետ արարչահաս ծագում ունի

http://www.hayary.org/wph/?p=3357 – Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին…

Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունիցԵվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ  մեկնաբանություններինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված

Այս եւ նման տգիտությունները վաղուց մեռած են… Սակայն չգիտես ինչու դեռ ստվերի պես հայտնվում են նոր տգետներ ու տխմարներ… Հակահայ մամուլի մի մասի հետույքն էլ բաց է նման տխմարներին տեղավորելու համար…Ամբողջ մարդկությանն է հայտնի, թե 1700-1800 տարի առաջ ինչ հավատ է եղել աշխարհում, տարբեր ազգեր իրենց ազգային հավատներն են ուբեցել, որ հուդա-քրիստոնյաները կոչել են հեթանոսություն – ասորերեն՝ հեթանոս-հունարեն՝ էթնոս-հայերեն՝ ազգ – այսինքն՝ ազգային հավատ…

Հայությունից ներողություն եմ խնդրում ստորեւ հրապարակված սինաբանությունը եւս մեկ անգամ ներկայացնելու համար, սակայն պիտի ասվի այս մասին եւ տրվի հերթական պատասխանը… Ստորեւ կցվում են Հայ Արիական Միաբանության մի շարք հրապարակումներ:

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հերթական տգիտությունը.- Մեր նախահայրերը երբեւէ չեն եղել հեթանոս

Մայիս 26,2016թ. – Հայտնի է, որ Բաբելոնում, լեզուների խառնակման ժամանակ, ովքեր միմյանց նման խոսեցին, իրենց տոհմերով միասին էլ հեռացան տարբեր ուղղություններով։   Շարունակել կարդալ

Դեմ եմ անավարտությանը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հաստա՛տ Հայաստանում եմ… – Բայց ինչու՞ է ինձ թվում, թե Հայաստանը տիեզերական սեւ խոռոչի անցքի այն կողմում եմ տեսնում… Մի սոսկալի բան կա սեւ խոռոչից հազիվ երեւակվող՝ կան մարդիկ, որ ԱՆԱՎԱՐՏ են՝ կիսատ են մարմնով, մտքով ու հոգով… Մի ավելի սոսկալի բան ել կա, որ հուշում է սեւ խոռոչը՝ սա կարող է վարակիչ հիվանդության վերածվել…

Հ.Գ. – Տիեզերական սեւ խոռոչը կլանել է բոլոր գույները եւ հիմա սեւուսպիտակի սպիտակն է արդեն կլանում…

Դալայ Լաման գտնում է, որ ամեն տեսակ պիտի ապրի իր բնատարածքում, քանի որ «մարդիկ ավելի լավ են մտածում իրենց սեփական հողում»… Հայրենիքի գաղափարն է, որոշակիորեն նաեւ անհայրենիքների եւ արհեստածին ազգերի համար…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Պետք է դիմել Դալայ Լամային, որ նույն բանն ասի հատուկ ուղղված թուրքական տեսակին՝ իր բոլոր տարատեսակներով… իրենց Ալթայամերձ տափաստանները վերադարձնելու առումով (վերադարձնելու ինչպես միգրանտներ, եթե կամովին չվերադառնան)…

Օրերս, արդեն որերրորդ անգամ Դալայ Լաման կոչ է անում միգրանտներին վերադարձնել տուն, քանի որ Եվրոպան եվրոպացիների համար է…

Այս հայտարարությամբ բուդդայականների հոգեւոր առաջնորդը հակասություններ է առաջացրել միջազգային ասպարեզում: Ըստ նրա, Եվրոպան պետք է պահվի եվրոպացիների համար, իսկ Աֆրիկայից կամ մահմեդական երկրներից միգրանտները, ի վերջո, պետք է վերադարձվեն տուն: Այսինքն, ոչ թե վերադառնան կամովին… այլ՝ վերադարձվեն…

The Sun-ը գրում է, որ 83-ամյա Դալայ Լաման հարցազրույց է տվել BBC-ին Հիմաչալ-Պրադեշ նահանգում, որտեղ նա ապրում է 1959թ.-ին Տիբեթից փախչելուց հետո: Նա ասել է, որ «եվրոպական երկրները պետք է ընդունեն միգրանտներին, նրանց կրթեն ու վերապատրաստեն, իսկ հետո նպատակը պետք է լինի է նրանց սեփական հող վերադարձնելը»:   Շարունակել կարդալ