Ամսվա պահոցը. Հուլիս 2019

Ինչու՞ չեն ազգային ու մարդկային իրավունքներով փակվում հակահայ պիղծ ու ստոր, բանսարկու բերանները… Ի՞նչ է մեր նմաններին ի վերջո ոչ իրավական քայլերի՞ են մղելու… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Մեր կառույցը, ցավոք, չունի բավարար միջոցներ, որպեսզի պարբերաբար դատավարություններ սկսի, փաստաբաններին եւ իրավապաշտպաններին վճարի, նաեւ օտար դրամաշնորհ-կաշառատվության եւ մեր երկրում բնակվող ՀՀ քաղաքացի հորջորջվող ոմանց կաշառակերության դեմ… եւ այլն, այլապես դա վաղուց իրականացրած կլիներ եւ բազմաթիվ դատեր ավարտված կլինեին արդեն…

…………………………………………………….

Ինձ այլեւս շատ քիչ բան է զարմացնում այս կյանքում, չնայած ներսից այնուամենայնիվ երբեմն զայրացնում է: Այն, որ այս մարդապիղծ, ազգամդավ ու աստվածամերժ աշխարհում դեռ բավականաչափ ՄԱՐԴ մնացած մարդիկ կան, դա էլ չի զարչմացնում՝ Արարչակնիք ՄԱՐԴ-ու ԳԵՆ-ը, այնուամենայնիվ, դիմադրող ուժ ունի այս ամենի նկտտմամբ, հատկապես ՀԱՅ-ի (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) Գենը…

Անգամ օտար գենետիկներն են զարմացած, որ ՀԱՅ-ի ԳԵՆ-ը շուրջ 8 հազար տարվա (այսքան են դեռ կարողացել ուսումնասիրել) ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել՝ նախնական որակներով…

ՀԱՅ-ի ԳԵՆ-ը իր որակները կարղացել է վերարտադրել անգամ իր պատմության ամենադաժան ժամանակներում, երբ գենախեղումները պարտադրված էին բռնությամբ եւ զանգվածային բնույթ էին կրում…

Հիմա դառնանք մեր օրերին, զանգվածային բռնի գենախեղումներ եւ պղծություններ չկան օտարների կողմից, անկախ պետություն ունենք եւ երկիրը պաշտպանող բանակ, բայց այդ օտարը մեր ներսի օտարների հետ  փորձում է «ներազգային զանգվածակյին գենախեղումներ եւ պղծություններ» մոգոնել միջազգային դավադիր նպատակներով…   Շարունակել կարդալ

Ով քնած է՝ արթու՛ն կացեք…- Սեւանն էլի վտանգի մեջ է… – Հայկական Բնաշխարհի 3 կարեւորագույն լճերը՝ Վան-Ուրմիա-Սեւան, ստորգետնյա բնաշղթայով կապված են միմյանց եւ սա իրականություն է…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ով քնած է՝ արթու՛ն կացեք

Ավերում ենք Հայաստանի բնաշխարհը, այդպես էլ չհասկանալով, որ այն հայի ներաշխարհն է՝ հայի բնազդ-բնությունը՝ ներքին էությունը…. Ազգի եւ Հայրենիքի (Բնատեսակի եւ Բնատարածքի) միջեւ արարչակնիք կապ կա եւ մեկն առանց մյուսի ամբողջականության տկարանում է… / …Մենք տասնյակ հազարամյակներ շարունակ չկործանվեցինք, ամենադաժան փորձություն-փորձանքներով անցնելով, եւ չենք կործանվի այսուհետ էլ, եթե իհարկե ինքնակործանման ճանապարհը չբռնենք,,,

Հայկական Բնաշխարհի 3 կարեւորագույն լճերը՝ Վան-Ուրմիա-Սեւան, ստորգետնյա բնաշղթայով կապված են միմյանց եւ սա իրականություն է… – Այդ կապը օգնում է լճերին դեռ փրկել միմյանց, եւ որեւէ մեկի կործանումը սարսափելի կլինի բոլորի համար, դիցուկ՝ Սեւանի կործանումը ոչ միայն կկործանի Հայաստանը, այլեւ Հայկական Բնաշխարհի մեծ մասը

https://www.lragir.am/2019/07/03/456983/?fbclid=IwAR17XYkUAFvRXFzJy4WKT8ObPBjbqmE9PIyTqNwhqJf3Hdxb40tdhkixeHA  - Եթե մենք կորցնենք Սեւանը, Հայաստանի վրա էլ կարող ենք խաչ քաշել…/ Երբ մենք ասում ենք, որ բնապահպանական անվտանգությունը իր կարևորությամբ Հայաստանի համար հավասար է ռազմական անվտանգությանը, շատերը չեն լսում։ Սևանա լիճը բնապահպանական անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, եթե մենք կորցնենք Սեւանը… 

http://www.hayary.org/wph/?p=6864  – Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը (2-րդ մաս) – Երբ ազգային արժեքի սահմանը… 6 մ է… 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով – հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել… Ինչու՞ է անհրաժեշտ «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել – Ի՞նչ գործառույթներ կան, որոնք պարկի շրջանակներում հնարավոր չէ իրագործել (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Նախապապս որ անում էր, միջազգայի՜նն ուր էր…   Շարունակել կարդալ

Ընդդեմ Ազգային Հավատի դեռ կան գենախեղ հայ կոչվող մարտնչողներ, որ իրենց մեջ չեն կարողանում հանգստացնել օտարի խառնարյունությունը… Գոնե մեկ անգամ պիտի պատասխանել մարտնչող տգիտությանը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս եւ նման տգիտությունները վաղուց մեռած են… Սակայն չգիտես ինչու դեռ ստվերի պես հայտնվում են նոր տգետներ ու տխմարներ… Հակահայ որոշակի մամուլի հետույքն էլ բաց է նման տխմարներին տեղավորելու համար…

http://www.hayary.org/wph/?p=3497 – Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը Հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետ… Դարվինի տեսությունը եւս կապ չունի մարդու, առավել եւս հայի հետդա կապիկների ու կապկանմանների մասին է… 

Իսկ հայի պատմությունը գնում է դեպի մոլորակի հիմքը, ավելին՝ տիեզերքի արմատ-ակունքը… Հայ Տեսակն իր Աստվածների հետ արարչահաս ծագում ունի

http://www.hayary.org/wph/?p=3357 – Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին…

Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունիցԵվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ  մեկնաբանություններինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված

Այս եւ նման տգիտությունները վաղուց մեռած են… Սակայն չգիտես ինչու դեռ ստվերի պես հայտնվում են նոր տգետներ ու տխմարներ… Հակահայ մամուլի մի մասի հետույքն էլ բաց է նման տխմարներին տեղավորելու համար…Ամբողջ մարդկությանն է հայտնի, թե 1700-1800 տարի առաջ ինչ հավատ է եղել աշխարհում, տարբեր ազգեր իրենց ազգային հավատներն են ուբեցել, որ հուդա-քրիստոնյաները կոչել են հեթանոսություն – ասորերեն՝ հեթանոս-հունարեն՝ էթնոս-հայերեն՝ ազգ – այսինքն՝ ազգային հավատ…

Հայությունից ներողություն եմ խնդրում ստորեւ հրապարակված սինաբանությունը եւս մեկ անգամ ներկայացնելու համար, սակայն պիտի ասվի այս մասին եւ տրվի հերթական պատասխանը… Ստորեւ կցվում են Հայ Արիական Միաբանության մի շարք հրապարակումներ:

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հերթական տգիտությունը.- Մեր նախահայրերը երբեւէ չեն եղել հեթանոս

Մայիս 26,2016թ. – Հայտնի է, որ Բաբելոնում, լեզուների խառնակման ժամանակ, ովքեր միմյանց նման խոսեցին, իրենց տոհմերով միասին էլ հեռացան տարբեր ուղղություններով։   Շարունակել կարդալ

Դեմ եմ անավարտությանը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հաստա՛տ Հայաստանում եմ… – Բայց ինչու՞ է ինձ թվում, թե Հայաստանը տիեզերական սեւ խոռոչի անցքի այն կողմում եմ տեսնում… Մի սոսկալի բան կա սեւ խոռոչից հազիվ երեւակվող՝ կան մարդիկ, որ ԱՆԱՎԱՐՏ են՝ կիսատ են մարմնով, մտքով ու հոգով… Մի ավելի սոսկալի բան ել կա, որ հուշում է սեւ խոռոչը՝ սա կարող է վարակիչ հիվանդության վերածվել…

Հ.Գ. – Տիեզերական սեւ խոռոչը կլանել է բոլոր գույները եւ հիմա սեւուսպիտակի սպիտակն է արդեն կլանում…

Դալայ Լաման գտնում է, որ ամեն տեսակ պիտի ապրի իր բնատարածքում, քանի որ «մարդիկ ավելի լավ են մտածում իրենց սեփական հողում»… Հայրենիքի գաղափարն է, որոշակիորեն նաեւ անհայրենիքների եւ արհեստածին ազգերի համար…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Պետք է դիմել Դալայ Լամային, որ նույն բանն ասի հատուկ ուղղված թուրքական տեսակին՝ իր բոլոր տարատեսակներով… իրենց Ալթայամերձ տափաստանները վերադարձնելու առումով (վերադարձնելու ինչպես միգրանտներ, եթե կամովին չվերադառնան)…

Օրերս, արդեն որերրորդ անգամ Դալայ Լաման կոչ է անում միգրանտներին վերադարձնել տուն, քանի որ Եվրոպան եվրոպացիների համար է…

Այս հայտարարությամբ բուդդայականների հոգեւոր առաջնորդը հակասություններ է առաջացրել միջազգային ասպարեզում: Ըստ նրա, Եվրոպան պետք է պահվի եվրոպացիների համար, իսկ Աֆրիկայից կամ մահմեդական երկրներից միգրանտները, ի վերջո, պետք է վերադարձվեն տուն: Այսինքն, ոչ թե վերադառնան կամովին… այլ՝ վերադարձվեն…

The Sun-ը գրում է, որ 83-ամյա Դալայ Լաման հարցազրույց է տվել BBC-ին Հիմաչալ-Պրադեշ նահանգում, որտեղ նա ապրում է 1959թ.-ին Տիբեթից փախչելուց հետո: Նա ասել է, որ «եվրոպական երկրները պետք է ընդունեն միգրանտներին, նրանց կրթեն ու վերապատրաստեն, իսկ հետո նպատակը պետք է լինի է նրանց սեփական հող վերադարձնելը»:   Շարունակել կարդալ