Օրվա պահոցը. Հուլիս 1, 2019

Դալայ Լաման գտնում է, որ ամեն տեսակ պիտի ապրի իր բնատարածքում, քանի որ «մարդիկ ավելի լավ են մտածում իրենց սեփական հողում»… Հայրենիքի գաղափարն է, որոշակիորեն նաեւ անհայրենիքների եւ արհեստածին ազգերի համար…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Պետք է դիմել Դալայ Լամային, որ նույն բանն ասի հատուկ ուղղված թուրքական տեսակին՝ իր բոլոր տարատեսակներով… իրենց Ալթայամերձ տափաստանները վերադարձնելու առումով (վերադարձնելու ինչպես միգրանտներ, եթե կամովին չվերադառնան)…

Օրերս, արդեն որերրորդ անգամ Դալայ Լաման կոչ է անում միգրանտներին վերադարձնել տուն, քանի որ Եվրոպան եվրոպացիների համար է…

Այս հայտարարությամբ բուդդայականների հոգեւոր առաջնորդը հակասություններ է առաջացրել միջազգային ասպարեզում: Ըստ նրա, Եվրոպան պետք է պահվի եվրոպացիների համար, իսկ Աֆրիկայից կամ մահմեդական երկրներից միգրանտները, ի վերջո, պետք է վերադարձվեն տուն: Այսինքն, ոչ թե վերադառնան կամովին… այլ՝ վերադարձվեն…

The Sun-ը գրում է, որ 83-ամյա Դալայ Լաման հարցազրույց է տվել BBC-ին Հիմաչալ-Պրադեշ նահանգում, որտեղ նա ապրում է 1959թ.-ին Տիբեթից փախչելուց հետո: Նա ասել է, որ «եվրոպական երկրները պետք է ընդունեն միգրանտներին, նրանց կրթեն ու վերապատրաստեն, իսկ հետո նպատակը պետք է լինի է նրանց սեփական հող վերադարձնելը»:   Շարունակել կարդալ