Օրվա պահոցը. Հուլիս 5, 2019

Ինչու՞ չեն ազգային ու մարդկային իրավունքներով փակվում հակահայ պիղծ ու ստոր, բանսարկու բերանները… Ի՞նչ է մեր նմաններին ի վերջո ոչ իրավական քայլերի՞ են մղելու… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Մեր կառույցը, ցավոք, չունի բավարար միջոցներ, որպեսզի պարբերաբար դատավարություններ սկսի, փաստաբաններին եւ իրավապաշտպաններին վճարի, նաեւ օտար դրամաշնորհ-կաշառատվության եւ մեր երկրում բնակվող ՀՀ քաղաքացի հորջորջվող ոմանց կաշառակերության դեմ… եւ այլն, այլապես դա վաղուց իրականացրած կլիներ եւ բազմաթիվ դատեր ավարտված կլինեին արդեն…

…………………………………………………….

Ինձ այլեւս շատ քիչ բան է զարմացնում այս կյանքում, չնայած ներսից այնուամենայնիվ երբեմն զայրացնում է: Այն, որ այս մարդապիղծ, ազգամդավ ու աստվածամերժ աշխարհում դեռ բավականաչափ ՄԱՐԴ մնացած մարդիկ կան, դա էլ չի զարչմացնում՝ Արարչակնիք ՄԱՐԴ-ու ԳԵՆ-ը, այնուամենայնիվ, դիմադրող ուժ ունի այս ամենի նկտտմամբ, հատկապես ՀԱՅ-ի (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) Գենը…

Անգամ օտար գենետիկներն են զարմացած, որ ՀԱՅ-ի ԳԵՆ-ը շուրջ 8 հազար տարվա (այսքան են դեռ կարողացել ուսումնասիրել) ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել՝ նախնական որակներով…

ՀԱՅ-ի ԳԵՆ-ը իր որակները կարղացել է վերարտադրել անգամ իր պատմության ամենադաժան ժամանակներում, երբ գենախեղումները պարտադրված էին բռնությամբ եւ զանգվածային բնույթ էին կրում…

Հիմա դառնանք մեր օրերին, զանգվածային բռնի գենախեղումներ եւ պղծություններ չկան օտարների կողմից, անկախ պետություն ունենք եւ երկիրը պաշտպանող բանակ, բայց այդ օտարը մեր ներսի օտարների հետ  փորձում է «ներազգային զանգվածակյին գենախեղումներ եւ պղծություններ» մոգոնել միջազգային դավադիր նպատակներով…   Շարունակել կարդալ