Օրվա պահոցը. Հուլիս 7, 2019

1. Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը… Մինչքրիստոնեական հայատառ արձանագրություն / 2. Մի մոռացված պատկերաքանդակի պատմություն… 3. Տիրի պաշտամունքը եւ նախամաշտոցյան գրերը… 4. Վաղ ժամանակներից մեզ են հասել մի խումբ ձեռագրեր, որոնք նույն բովանդակությունն ունեն, սակայն ոչ մեկը մյուսի ճիշտ պատճենը չէ – Յոթնագրյանքների առեղծվածը… /// Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են…

http://www.hayary.org/wph/?p=3113 – Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել (Հայոց տառեր՝ Բոլիվիայի հնագույն գտածոներում)…

http://www.hayary.org/wph/?p=4441#more-4441 -Տիր Աստծո խորհուրդը եւ պատմության մշուշոտ էջերը - Գրիգոր խավարիչը որոշեց առաջինը ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայի իմաստությունն ու հանճարըՀայ Քրմերը Հայ Աստվածների խոսքը փոխանցել են հայությանը

http://www.hayary.org/wph/?p=5864  «Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

https://drakan.info/2021/10/29/hayery-aybuben-unein-minchev-mesrop-mashtocy-nor-bacahaytumner/?_utl_t=fb&fbclid=IwAR0JYJI0F12Z37kBGoOzJosaGOLK58GP9HpBlNK2gKiOFiFlOpLMR1mTggs ֊ Հայերն այբուբեն ունեին մինչեւ Մեսրոպ Մաշտոցը…

http://aregnapayl.am/hy/old-faith/tir-ew-mashtots-dprowtyan-astvatse-ew-greri-steghtsoghe.html Տիր եւ Մաշտոց. դպրության աստվածը եւ գրերի ստեղծողը …

Մաշտոցի տեսիլը (հայոց գրերի), կարելի է ասել, համադրելի է երազին։ Հեթանոսու­թյունից դեռեւս լրիվ չկտրված հայի պատկերացումներում երազները պիտի ուղարկվեին «երազացույց» Տիր Աստծու (ճիշտը՝ Հայոց իմաստության Աստծու) կողմից։ Եվ ո՞վ կաող էր լինել տե­սիլի առաքողն ու հեղինակը, եթե ոչ գրչության Աստված Տիրը։ Երազացույց եւ երազահան Աստվածն իր գործը հանձնում էր իր այդ ժամանակի հաջորդին՝ քրիստոնեա­կան սրբին։ Նա պետք է ոչ միայն գրերն ուղարկեր իր երազային աշխարհից, այլեւ որպես երազահան՝ մեկնաբաներ դրանք ու հետագա կիրառության ուղի­ներ ցույց տար՝ այն, ինչ իրականացրեց Մաշտոցը

http://www.hayary.org/wph/?p=800Հայոց այբուբենը՝ աստվածային ուղերձ համայն մարդկությանը

* * *

Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը

- …Հարց է առաջանում, եթե նախաքրիսոնեական շրջանում հայերն իրոք ունեցել են գիր եւ գրականություն, ապա ինչպե՞ս է, որ դրանից ոչ մի պատառիկ չի հասել մեզ: Հարցին պատասխանելու համար չպետք է մոռանալ գրի ու գրականության սահմանափակ գույությունը նախաքրիստոնեական շրջանում եւ քրիստոնեության կատաղի անհանդուրժողականությունը հին Հայաստանի ու նրա մշակույթի նկատմամբ, որը Հայաստանում հասած է եղել մոլեգնող չափերի.Գրիգոր Լուսավորչի եւ թագավորական հրամանով ու զորաբանակներով ամենուր հեթանոսական տաճարների հիմնահատակ կործանում, տաճարական ունեցվածքի բռնագրավում եւ ոչնչացում, մահապատիժ եւ հալածանք: Այս պարագայում զարմանալի կլիներ, եթե հնագույն Հայաստանի մշակույթից, առաջին հերթին գրից ու գրականությունից որեւէ բաներ հասներ: Իսկ ինչ էլ որ հասել է, սոսկ պատահական, եւ չի նկատվել ժամանակին

- Կառավարական բանակն ունեցել է 7800 զինվոր, իսկ քրմապետ Արձանի բանակը՝ 6946 զինվոր: Քրիստոնյաներին մեծ դժվարությամբ է հաջողվել հաղթել Արձանի բանակին: Ճակատամարտում սպանվել է 1038  հոգի, որոնց մեջ նաեւ քրմապետ Արձանը եւ իր որդին: Անհիմն չէ, երբ Լեոն գրում է. «Նոր կրոնի ամենահզոր հակառակորդը դարավոր անցյալն էր, եւ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես եւ նրա հաջորդները, ամեն խստությամբ զինվեցին այդ անցյալի դեմ

- Քրիստոնեությունը հայոց հին հավատքի նկատմամբ անհաշտ գտնվեց ոչ միայն իր հաստատման արյունոտ պայքարում, այլեւ նրանից հետո նույնպես: Հայտնի է, որ նա շարունակեց անհաշտ պայքարել նրա դեմ. ոչ միայն հին հավատքը, այլեւ քրիստոնեական դոգմատիկ կանոններից փոքր-ինչ շեղումը դիտվել է որպես աղանդավորություն: Իսկ թե ինչպիսի դաժանությամբ են վարվել այդպիսիների հետ, այդ մեզ հայտնի է եկեղեցական ժողովուրդների կողմից ընդունած կանոններից. կտրում էին աղանդավոր համարվածների ձեռքերի եւ ոտքերի ջլերը եւ աղվեսադրոշմ խարանում ճակատին: Ստեղծված այդպիսի իրադրության մեջ կարո՞ղ էր մեկը համարձակվել հեթանոսական գիրք կամ գրություն պահել իր մոտ

- Մի ազգ, որն ստեղծել է դպրության, գիտության ու արվեստի Աստված (իրականում՝ Աստվածներին Տիեզերքի Արարիչն է Արարել… ), նա անպայման ունեցել է գիր եւ դպրություն: Եթե հեթանոս հայերը գիր եւ գրականություն չունենային, գրի եւ դպրության Աստված չէին ստեղծի…

Ահա թե ինչու հայոց հնագույն ժամանակաշրջանից գրավոր ցուցանյութեր պահանջողները շատ խստապահանջ չպետք է լինեն: / Հին հայ մատենագիրները նախամեսրոպյան հայ գրականության փաստի վրայով լռությամբ են անցնում, որովհետև նրանք որպես քրիստոնյա մատենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել որպես բարբարոսական շրջան եւ հին հայկական ողջ մշակույթը կապել միայն քրիստոնեության հետ, իբր թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր տգիտությունը եւ խավարը, եւ հենց քրիստոնեությունն էր, որ եկավ հայերին «լուսավորելու»…

…………………………………………………………

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում պատմաբան Աշոտ Աբրահամյանի նախամաշտոցյան հայ գրչությանը նվիրված աշխատությունից մի հատված, որում հեղինակն ապացուցում է նախամաշտոցյան գրի առկայությունը եւ ներկայացնում այն բոլոր պատճառները, թե ինչու այդ գրերը մեզ չեն հասել, եւ թե ինչպես են դրանք վերացվել եկեղեցու կողմից:   Շարունակել կարդալ