Օրվա պահոցը. Հուլիս 27, 2019

Հայ արիները սկսեցին Վարդավառյան տոնակատարությունը (hայ արիները փոքր Սեւանի տարածքում կատարեցին Հայոց Վարդավառին ու Աստղիկ Աստվածուհուն նվիրված ծիսակարգը – Տոնակատարությունը կշարունակվի վաղը՝ մեծ Սեւանի տարածքում)…

Այսօր՝ հուլիսի 27-ին Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ն ու Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) այս տարվա  Հայոց Վարդավառի եւ Աստղիկ Աստվածուհու տոնի ծիսակատարությունը սկսեցին փոքր Սեւանի տարածքում: Առավոտ ծեգին  ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը սկսեցին փակ ծեսը: Այն ի փառս Սեւանա լճի էր ու ի պաշտպանություն մեր բնական ջրամբարի, որ գեղեցկուհին ի մեջ նորից ուժ գտնի վերականգնվելու: Քրմական դասը Աստղիկ Աստվածուհուց խնդրեց մարդկանց իմաստնություն տալ՝ լճի բոլոր խնդիրներին ճիշտ լուծում տալու:

Քուրմ Արմոգն ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նավակով հասան փոքր Սեւանի կենտրոնը, վարդաջուր շաղ տվեցին ջրերի մեջ եւ փակ ծեսն ավարտելով՝ ափ վերադարձան:

Ծեսի բաց մասը սկսվեց վտանգի կոչնակով. Սեւանից մենք միշտ վերցրել ենք, ժամանակն է տալու Սեւանը այլեւս ուժ չունի դիմանալու: Հայ արիների  առաջնորդը նշեց, որ Հայկական Բնաշխարհի կարեւորագույն լճերը՝ Վանը, Ուրմիան ու Սեւանը, ստորգետնյա բնաշղթայով կապված են միմյանց եւ այդ կապը օգնում է լճերին դեռ փրկել միմյանց, բայց որեւէ մեկի կործանումը սարսափելի կլինի բոլորի համար:

Ծեսի բաց մասն ավատվեց Աստղիկ Աստվածուհուն ուղղված ձոնով՝  ի պաշտպանություն Հայոց բնաշխարհի ու նրա կենսապաշարների: 

Վարդավառի բուն տոնակատարությունից առաջ լճին մոտեցավ հենց լուսադեմին Հայ Աստվածների առաջ սիրո ուխտ տված ամուսնական զույգը: Նրանք Աստղիկ Աստվածուհուց իբրեւ իրենց նորակազմ ընտանիքին տրվող նվեր ուզեցին Սեւանի փրկությունը:   Շարունակել կարդալ