Օրվա պահոցը. Հուլիս 29, 2019

Այսօր էլ՝ անհատի եւ հատերի պայքարում… – Մենք միակ ազգն ենք, որ մարդկանց հոգով ենք հաշվում, ոչ թե հատով – բայց այսօր գլխաքանակով հաշվվող՝ հատահաշիվ մարդկանց տեսակ է առաջացել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հանրահայտ է, որ հայերենը խորիմաստ եւ խորհուրդներով հարուստ լեզու է: Մենք միակ ազգն ենք, որ մարդկանց հոգով ենք հաշվում՝ 1 հոգի, 10 հոգի, 100 հոգի … Այսօր սակայն մարդ երեւույթը բազմաշերտ է, աղավաղված… ուստի՝ մտածող մարդ տեսակն է մեզ համար ան-հատ, հատով չենք հաշվում նրանց, քանզի դա անում ենք հոգով հաշվարկում… իսկ կույր քանակական զանգվածը չի կարող ան-հատական հաշվարկի մեջ տեղավորվել, նրանց քանակը հատով ենք հաշվում՝ գլխաքանակով…

…Քաղցր ստի վկաները միշտ եւ բոլոր ժամանակներում ամենավտանգավոր զանգվածն են պետության մեջ, որ կամա, թե ակամա կարող են վտանգել պետության գոյությունը… Նրանք պատրաստ են վկա լինել ցանկացած հանրահավաքում, բողոքի ցույցի ժամանակ, այս կամ այն հեղաշրջման մեջ, օտարների կողմից ներդրված ապազգային եւ հակամարդ, անբարո եւ հոգեխեղ, աստվածամերժ եւ … իրարամերժ բոլոր շարժումներում…

…Դառը ճշմարտության վկաներ չեն լինում, քանզի այստեղ միշտ դժվար է՝ պայքարը եւ՛ ներքին եւ՛ արտաքին թշնամիների դեմ է եւ միայն նվիրյալներն են հայտնվու: Իսկ նվիրյալները միշտ քանակապես քիչ են լինում այս կամ այն ուղղության հետեւորդ կույր վկաներից, բայց ի վերջո որակական համախմբումը տալիս է իր հաղթական պտուղները…

Մնում է արագացնել որակական համախմբման գործընթացը:

Ի տարբերություն կույր վկաների, որ համախմբվում են ամեն աղմուկի եւ վկայավճար գործողության շուրջ, դառը ճշմարտության նվիրյալները մտածող նպատակային անհատներ են, ինչը ժամանակ է պահանջում միմյանց հասկանալու եւ համախմբվելու համար…

Սրանից էլ օգտվում են մեր թշնամիները:

Զրկե՛նք նրանց այդ հնարավորությունից, անե՛նք դա հանուն Հայի ու Հայքի…

Օրվա իշխանության քանակական մեծամասնության (ո՛չ՝ որակական) քաղաքական գարշահոտույթունը դուրս կժայթքի՞ իշխանական պատուհաններից…  / Ո՞վ կսեղմի ազգի դավաճանության կոճակը… – Այդ գարշահոտությունից միանշանակ ազգուրացության եւ հայրենադավության հոտ է փչում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) / ՀՀ արդարադատության նախարարության՝ ստամբուլյան կոնվենցիայի բացատրական լոլոյագիրը… – Արդարադատության համակարգի նշյալ եւ բոլոր մյուս սխալները պիտի ուղղվեն հիմնովին… / Սեփական գրպանին կպար՝ ուղեղը կաշխատի / Բացառապես նյութական մարդկանց մոտ ուղեղի ծալքերը հավասար են գրպանի պարունակությանը՝ դրամական ծալքերին…

Փաստորեն ստամբուլյան կոնվենցիան «չի պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք»… բա էլ մնացած լոլոներն ինչի համար են նշվել ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն պաշտոնական լոլոյագրում…

…«Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը եւ կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ»… / Է հա՜, չեն կարող, էդ դուք եք օտարների երգը երգում, թե ազգայինն ու ավանդականը խանգարում են կանանց ու տղամարդկանց (բայց չեք նշում՝ որոշ) մարդկային ազատությունները սանձարձակության վերածելուն…

Կոնվենցիան չի պարունակում «ընտանիքի» սահմանումը եւ ոչ էլ խրախուսում է ընտանիքի որեւէ կառուցվածք։ Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա: Կոնվենցիան որեւէ կերպ վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, ավելին, այն չի պարտավորեցնում վերացնել ավանդույթները, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը եւ կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

Նշյալ պաշտոնական լոլոյագրի մեխերից է (մնացյալի հետ ծանոթացեք ներքոնշյալ տեքստում) նաեւ սա. «Ի դեպ, Հայաստանի համար 1993թ-ից ուժի մեջ գտնվող «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» 1973թ. ՄԱԿ կոնվենցիայի նախաբանում և 2-րդ հոդվածում սահմանված է, որ «գիտակցելով, որ տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ եւ ընտանիքում, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական, միջոցները՝ փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ»…   Շարունակել կարդալ